Պետական ​​լրատվամիջոցները կառավարությանը չեն քննադատում․ Factor TV-ն մի քանի այլ կայքերի հետ ժողովրդավարության համար կենսական հսկող գործառույթ ունի․ RSF

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արդեն տեղեկացրել ենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 9 տեղով բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը։ 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզանականը 73,96 միավորով։ 2024 թվականին Հայաստանը 71,6 միավորով զբաղեցրել էր 43-րդ հորիզանականը, իսկ 2023-ին 70,61 միավորով 49-րդ տեղում էր։

Զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածում ընդգծվում է, որ չնայած բազմակարծության միջավայրին, լրատվամիջոցները մնում են բևեռացված։ Երկիրը բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության և ատելության խոսքի, որի համար նպաստավոր միջավայր են ներքին քաղաքական լարվածությունը, երկրի սահմաններին անվտանգության խնդիրները, Ռուսաստանի ու Եվրամիության միջև բարդ աշխարհագրական դիրքը։

Նշվում է, որ սոցիալական մեդիան, որից ամեն օր օգտվում է բնակչության երկու երրորդը, տեղեկատվության հիմնական աղբյուրն է:

«2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո ի հայտ են եկել բազմաթիվ նոր լրատվամիջոցներ, իսկ անկախ լրատվական կայքերն, ինչպիսիք են Civilnet.am-ը, hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը, ծաղկում են և կատարում են անկախ վերահսկողի դեր (watchdog), որը կարևոր է ժողովրդավարության համար։ Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են ճնշման ենթարկվել իրենց խմբագրական քաղաքականության հետ կապված»,-նշվում է զեկույցում։

RSF-ն ընդգծում է, որ լրատվամիջոցների բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը. շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո իշխանության եկած քաղաքական առաջնորդներին, մինչդեռ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին: Միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախ: Հատկապես զգայուն են երկու քաղաքական թեմաներ՝ Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունները և Հայաստանի ու Ռուսաստանի միջև ավելի ու ավելի լարված հարաբերությունները: Որոշ քաղաքական խմբեր իրականացնում են ապատեղեկատվական արշավներ և թիրախավորում լրագրողներին:

Չնայած զրպարտության ապաքրեականացմանը և լրատվամիջոցների սեփականատերերի մասին տեղեկատվության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության ներդրմանը՝ ոլորտը կարգավորող իրավական շրջանակը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Վերջին բարեփոխումները չեն լուծել խնդիրները: Պետական ​​տեղեկատվությանը հասանելիությունը սահմանափակվում է կառավարության կողմից:

Զեկույցում շեշտվում է, որ լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական ուժերին մոտ կանգնած անձանց կողմից կամ աջակցվում է ազդեցիկ հասարակական գործիչների կողմից: Քիչ լրատվամիջոցներ են որդեգրել վճարովի բաժանորդագրության մոդելներ, իսկ գովազդային շուկան մնում է թերզարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը: Միաժամանակ, պետական ​​լրատվամիջոցները խուսափում են կառավարությանը որևէ քննադատությունից:

Որպես մասնագիտություն՝ լրագրությունը նսեմացվում է և ենթարկվում հատկապես անհանգստացնող ատելության խոսքի: Քաղաքական վերնախավի կողմից լրատվամիջոցների դեմ ուղղված հռետորաբանությունը, որը մեղադրում է լրագրողներին «կաշառակերության» և իրենց հակառակորդներին ծառայելու մեջ, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Նրանք անընդհատ ենթարկվում են վիրավորանքների և հարձակումների, նրանց դեմ հայցեր են ներկայացվում վիրավորանքի ու զրպարտության համար, ինչն ամրապնդում է ինքնագրաքննությունը։

Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող բախումները բարդացնում են լրագրողների աշխատանքը։

«Ավելին, լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման, վիրավորանքների և բռնության ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, նաև՝ նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում։ Ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունը մնում է անպատիժ»,-ասվում է զեկույցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի