Տեսչական մարմինն Արարատի մարզում գերբեռնված երթևեկող միկրոավտոբուս է հայտնաբերել․ արձանագրություն է կազմվել

Լուրեր

12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին վերահասցեագրված քաղաքացու դիմում-բողոքի հիման վրա, որտեղ քաղաքացին մտահոգություն էր հայտնել Դվին-Երևան միջմարզային միկրոավտոբուսային երթուղու սպասարկման որակի վերաբերյալ, Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի մասնագետները և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրել են խիստ վերահսկողական աշխատանքներ: Այս մասին նշվում է ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում։

Նույն օրը 19:30-22:30-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Երևան-Արտաշատ ավտաճանապարհի (Հ8) Մրգավետ-Արևաբույր համայնքների վարչական տարածքում իրականացված լայնածավալ մշտադիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է, որ «Լիգա» ՍՊ ընկերության սպասարկմանը հանձնված Դվին-Երևան-Դվին միջմարզային միկրոավտոբուսային երթուղին սպասակող ավտոբուսի կողմից կրկին երթն իրականացվում է ուղևորների գերծանրաբեռնվածությամբ, այդ կերպ խախտելով՝ ՀՀ Պարետի N 74 որոշման 13-րդ հավելվածով նախատեսված անվտանգության կանոնները:

Մշտադիտարկման պահին ավտոբուսի սրահում հայտնաբերվել է շուրջ 20 կանգնած ուղևոր: ՀՀ ՃՈ կողմից կազմվել է վարչական իրավախատման վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում վարորդին տվել են պարտադիր կատարման ցուցումներ, որից հետո գերբեռնված միկրոավտոբուսից կանգնած ուղևորներն իջեցվել են և Տեչական մարմնի աշխատակիցների նախաձեռնությամբ՝ իրենց անձական ավտոմեքենաներով, քաղաքացիները տեղափոխվել են բնակության հասցեներ:

Հավելենք նաև, որ նշված կազմակերպության ղեկավարը և՛ նախապես, և՛ դեպքն արձանագրելուց հետո ստացել է նախազգուշացնող ծանուցում՝ բացառել գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու որևէ դեպք, հակառակ դեպքում Տեսչական մարմնի կողմից միջոցներ կձեռնարկվեն երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավորապես կասեցնելու ուղղությամբ։