Հունաստանում չեն բացառել Թուրքիայի հետ ռազմական կոնֆլիկտի հնարավորությունը

Լուրեր

19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլ Պանայոտոպուլոսը հայտարարել է, որ ինքնիշխան իրավունքները պաշտպանելու համար Աթենքը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ Անկարայի դեմ ռազմական գործողությունների։

«Վերջին շրջանում Թուրքիայի պահվածքը բավական ագրեսիվ է։ Ես կարծում եմ, որ Հունաստանի համար նման պահվածքին դիմակայելու միակ միջոցը, որն ընդհանուր առմամբ ագրեսիայի միտում ունի, մի կողմից իր ամբողջ դիվանագիտական զինանոցն օգտագործելն է, մյուս կողմից՝ ապահովել ԶՈՒ-ի զսպման ուժի ընդլայնումը»,- Star հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նախարարը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հստակեցնող հարցին՝ պատրա՞ստ է Հունաստանը կոնֆլիկտի ռազմական լուծմանը, ինչպես հայտարարել է վարչապետի խորհրդականը, Պանայոտոպուլոսը պատասխանել է․ «Ճիշտ այդպես»։

«Նա ասել է, որ մենք պատրաստվում ենք ցանկացած իրավիճակի։ Իհարկե, ամեն հնարավորը ներառում է նաև ռազմականը։ Մենք չենք ցանկանում դա, բայց ուզում ենք հասկացնել, որ կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի առավելագույնս պաշտպանենք մեր ինքնիշխան իրավունքները»,- հավելել է նախարարը։

Նշենք, որ մի քանի օր առաջ Թուրքիայի կառավարական պարբերականում հունական կղզիների մերձակայքում ածխաջրածինների պաշարների հետազոտության և արդյունահանման համար լիցենցիա ստանալու հայտեր են հրապարակվել։

Երկուշաբթի Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիան փորձում է յուրացնել այլ երկրի ինքնիշխան իրավունքները, իսկ տեղի ունեցածը սադրանք է որակել։ Ավելի ուշ երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն էլ ԵՄ ղեկավարությանը «թուրքական սադրանքների» հետ կապված նամակ է ուղղել։

Միաժամանակ, Հունաստանը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից հնարավոր էսկալացիան կհանգեցնի ոչ թե հույն-թուրքական, այլ թուրք-եվրոպական ճգնաժամի։