Փաշինյանն իր էջից հեռացրել է առանց դիմակի աղջկա լուսանկարը․ թեմային ՄԻՊ-ն է անդրադարձել

Լուրեր

19.12.2025 | 18:21
Ադրբեջանական բենզինը Հայաստան հասավ // ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել․ ԼՈՒՐԵՐ
19.12.2025 | 18:20
ՀՀ-ում ծառայությունների սակագները շարունակում են աճել․ ամենաբարձր գնաճը կրթության և տրանսպորտի ոլորտներում է
19.12.2025 | 18:15
Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է  Լիբանանում ՀՀ դեսպան
19.12.2025 | 18:11
Երեք ռուս սահմանապահներ հատել են Էստոնիայի սահմանը և 20 րոպե մնացել երկրում
19.12.2025 | 18:00
Թող դատի՛ տան, եթե ԿԳԲ-ի ագենտ լինելու մեղադրանքը զրպարտանք է, կտեսնեն՝ դատարանում ինչ կկատարվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 17:51
Դավիթ Մանուկյանն ու Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել
19.12.2025 | 17:45
Այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել. Սերժ Սարգյանը՝ Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 17:34
Արման Ծառուկյան․ Գեյջին ու Փիմբլեթն իմ մակարդակի մարտիկներ չեն
19.12.2025 | 17:29
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք. Դատախազության հայցը բավարարվել է
19.12.2025 | 17:20
Մայր Աթոռը՝ պատարագներին Կաթողիկոսի անունը զեղչելու մասին
19.12.2025 | 17:17
Ձուն թանկացել է, շաքարավազն՝ էժանացել․ 11-ամսյա գնաճի տվյալները
19.12.2025 | 17:11
Հունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում
19.12.2025 | 17:00
Գևորգ Կոստանյանին ՀՀ-ին հանձնելու նոր միջնորդություն է ուղարկվել ՌԴ
19.12.2025 | 16:49
Ինձ չեն ստիպել, ես եմ դիմում գրել, դուրս եկել. Աղազարյանի որդին՝ ՔՊ-ից և աշխատանքից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 16:40
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է առանց դիմակի մետրոյից օգտվող աղջկա լուսանկարը։

Այսօր առավոտյան, հիշեցնենք, Փաշինյանը, կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնների խախտման հերթական ապացույցը հրապարակելով, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր լուսանկար, որում աղջիկ էր՝ առանց անհատական պաշտպանության միջոց դիմակի և ձեռնոցի։ Լուսանկարն արված էր Երևանի մետրոպոլիտենի գնացքում, իսկ ըստ ՀՀ պարետի մայիսի 4-ի որոշման, հանրային տրանսպորտից, այդ թվում՝ մետրոյից օգտվելիս, դիմակ ու ձեռնոց կրելը պարտադիր է:

Փաշինյանը լուսանկարը մակագրել էր հետևյալ կերպ․ «Անթաքույց գեղեցկություն»: Օգտատերերի բուռն արձագանքից ու մեկնաբանություններից հետո, սակայն, Փաշինյանն իր էջից հեռացրել է լուսանկարը: Ավելի ուշ՝ վարչապետը թեմայի շուրջ պարզաբանում է ներկայացրել․ «Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իմ էջում որևէ թթու խոսք է հնչել: Բայց՝ հանրային վերահսկողության ակցիան շարունկավելու է: Բայց՝ սիրով: Վատ մեկնաբանությունների հեղինակներին կոչ եմ անում ջնջել դրանք: Շնորհակալություն։ Պահպանեք հակահամաճարակային կանոնները»:

Փաշինյանի կողմից քաղաքացու՝ գաղտնի արված լուսանկարի հրապարակմանը քիչ առաջ նաև ՄԻՊ Արման Թաթոյանն է անդրադարձել: Նա գրել է. «Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ:  Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից և արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլևս չեմ տեսնում: Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը»:

Հավելենք, որ համաձայն Անձնական տվալների պաշտպանության մասին ՀՀ օերնքի 26-րդ հոդվածի (Անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելը)՝ առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ:

Բացի այդ, առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե՝

1) տվյալներ մշակողը հանդիսանում է օրենքով կամ միջպետական պայմանագրով սահմանված հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակող, այդ տեղեկության փոխանցումը ուղղակիորեն նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ. 2) օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում հատուկ կատեգորիայի անձնական տվյալները կարող են փոխանցվել տվյալների սուբյեկտի կյանքի, առողջության կամ ազատության պաշտպանության համար:

Նշենք, որ «անձնական տվյալների փոխանցում երրորդ անձանց» նշանակում է անձնական տվյալները որոշակի կամ անորոշ շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողություն, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելը։

Նելլի Մելքոնյան