Իրավապաշտպանները դատական հայց են ներկայացրել Թրամփի դեմ

Լուրեր

19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը (ACLU) և այլ կազմակերպություններ դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դեմ, որում պնդում են, որ Սպիտակ տան հարակից զգոսայգուց հատուկ միջոցների կիրառմամբ ցույցը ցրելիս պաշտոնատար անձինք խախտել են ցուցարարների սահմանադրական իրավունքները։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Երկուշաբթի, հիշեցնենք, ոստիկանները Լաֆայետ զբոսայգուց և Սպիտակ տան հարակից հրապարակից ցուցարարներին հեռացնելիս արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ էին կիրառել։

Ցույցը ցրելուց անմիջապես հետո Դոնալդ Թրամփն անցել է հրապարակով՝ մոտակա եկեղեցու մոտ Ավետարանը ձեռքին լուսանկարվելու համար։ Սպիտակ տան հարակից տարածքը մինչև հիմա փակ է հանրության համար։

Դատական հայցը ներկայացվել է Black Lives Matter D.C. խմբի և անհատ ցուցարարների կողմից, որոնք դեմ են արտահայտվել Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ոստիկանական բռնություններին և ռասիզմին։ Նման ակցիաներն ԱՄՆ տարբեր քաղաքներում շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ։

Թրամփից բացի՝ իրավապաշտպանները մեղադրում են նաև ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին և պաշտպանության նախարար Մարկ Էսպերին։ Բարրի պնդմամբ՝ հենց ինքն է հրահանգել ցրել ցույցը՝ Սպիտակ տան շրջակայքում անվտանգության գոտին ընդլայնելու համար։