Ներկայացված հայտարարագրերը կհրապարակվեն 2020 թվականի հունիսի 10-ին. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է.

«Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ավարտվել է 2019 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը։

Այս պահին Հանձնաժողովն իրականացնում է ներկայացրած հայտարարագրերի ամբողջականության և տեխնիկական պահանջների համապատասխանելիության, ինչպես նաև հայտարարագիր չներկայացրած անձանց տվյալների, հայտարարագիր չներկայացնելու պատճառների ստուգում։

Ներկայացված հայտարարագրերը կհրապարակվեն 2020 թվականի հունիսի 10-ին։

Այն բոլոր հայտարարատուների համար, ովքեր Օրենքով սահմանված ժամկետում ծանուցվել են, բայց հայտարարագիր չեն ներկայացրել Հանձնաժողովը կկիրառի ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169․28 հոդվածի առաջին մասի պահանջները։ Այն է՝ հայտարարագիր չներկայացրած անձինք Հանձնաժողովի կողմից գրավոր կծանուցվեն, որպեսզի 30 օրյա ժամկետում հայտարարագիր ներկայացնեն, իսկ այդ ժամկետում չներկայացնելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվի վարչական պատասխանատվություն՝ տուգանք։

Հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ հայտարարատուները ծանուցվել են համակարգի կողմից ինքնաշխատ տարբերակով, և որոշ տեխնիկական խնդիրների պատճառով ծանուցումները երբեմն ստացվել են ավելի ուշ կամ չեն ստացվել։ Այս հիմքով Հանձնաժողովը հայտարարատուների հետ կապ է հաստատել անհատապես՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով հայտարարագիրը ներկայացնելու լրացուցիչ ժամկետ։

Հանձնաժողովը, հավատարիմ մնալով իր  սկզբունքներին, ողջունում է  հայտարարագրման համակարգը բարելավելու, ինչպես նաև դրանց ուսումնասիրության ուղղությամբ բոլոր շահագրգիռ անձանց, կազմակերպությունների, լրագրողների ջանքերն ու համագործակցությունը»։