Դիմակները, մետրոյից զատ, կվաճառվեն հանրային վայրերի ինքնաշխատ տաղավարների միջոցով

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Տավուշ տեքստիլ» և «Արվենդինգ» ՍՊԸ-ների համագործակցության շնորհիվ այսուհետ քաղաքացիները կարող են պաշտպանիչ դիմակներ ձեռք բերել նաև հանրային վայրերում ինքնաշխատ տաղավարների միջոցով՝ մատչելի գնով: Դրանք արդեն հասանելի են Երևանի մետրոպոլիտենի 7 կայարաններում, առաջիկայում՝ հասանելի կլինեն նաև մայրաքաղաքի այլ հանրային վայրերում գտնվող թվով 50 ապարատների միջոցով:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, հայկական արտադրության դիմակները եռաշերտ են, վաճառվելու են 1 հատը 100 դրամ գնով, յուրաքանչյուր փաթեթի մեջ առկա է 2-ական դիմակ:

««Մեր հորդորը և խնդրանքը բնակիչների մեծ հոսք ունեցող ընկերություններին`առևտրային կենտրոններին, բանկերին, նման ապարատներ տեղադրել, և արդյունքում մենք կունենանք քաղաքացիների համար շատ ավելի մատչելի, հասանելի դիմակներ»,- նշել է հանձնաժողովի գլխավոր քատուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը` հավելելով, որ հանձնաժողովն այս փուլում փորձում է համագործակցության եզրեր գտնել նաև այլ ընկերությունների հետ:

Հանձնաժողովի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ընկերությունների կողմից առաջարկվող գինը մրցակցային է, մտահղացման հիմնական իմաստ այն է, որ մարդաշատ վայրերում քաղաքացիները կարողանան ձեռք բերել մատչելի դիմակներ:

«Արվենդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Ալեքսանյանը տեղեկացրել է, յուրաքանչյուր սարքի մեջ տեղադրված է 10 տուփ, սակայն պահանջարկի դեպքում պատրաստ են ավելացնելու դարակների քանակը: «Մենք ունենք մեծ ռեսուրսներ, եթե լինեն այլ վայրերում նման տաղավարներ տեղադրելու առաջարկներ, ապա մենք պատրաստ ենք համագործակցության»,- հավելել է նա:

«Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանի խոսքով՝ ընկերությունն օրական արտադրում է շուրջ 300 հազար դիմակ, և նպատակն է ապահովել որակյալ ու մատչելի արտադրանք վերջնական սպառողի համար, ուստի, ոգևորությամբ են արձագանքել հանձնաժողովի նախաձեռնությանը:

Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն իր հերթին ողջունել է նախաձեռնությունը` կարևորելով ուղևորների անվտանգ երթևեկության ապահովումը: