Քիչ-քիչ մոտենում ենք Երվանդ Զախարյանի շրջանին, Մարությանն անցել է դրան․ Խաժակյանը՝ վիճահարույց շինարարության դեպքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երբ ամեն անգամ ասում եմ, որ Հայկ Մարությանը, որպես քաղաքապետ, այնպիսի գործողություններ է անում, որոնց վրա ես է՛լ ավելի շատ եմ զարմանում, շատերը մտածում են՝ չափազանցություն է։ Բայց հիմա ես էլի տեսա մի բան, որը չէի սպասում։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Ավագանու անդամն ասաց՝ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում է՝ Տպագրիչների փողոցում, որտեղ շենքերից մեկի տակ փորման աշխատանքներ են իրականացվում անմիջապես մայթին։

«Այստեղ պետք է դուռ բացվի։ Այսինքն՝ այս շենքի հիմքը պետք է փորվի, որն արդեն առաջին հարկի բնակչի մոտ ներսում ճաքեր է առաջացրել, և նկուղային բան կառուցվի։ Սա ինքնակամ շինություն չէ, քաղաքապետարանի կողմից թույլատրված, ըստ էության, մայթի զավթում է, շենքի հիմքերը խարխլող գործողություն է, որն աղավաղում է ամբողջ շենքի արտաքին վիճակը։ Եվ սա թույլ է տրվել  2019 թվականի դեկտեմբերին Հայկ Մարությանի կողմից»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Նա նշեց՝ շինթույլտվության համար ստորագրել են ոչ թե շենքի հենց այդ հատվածի, այլ մյուս թևի բնակիչները։

«Այսպես քիչ-քիչ մոտենում ենք Երվանդ Զախարյանի ժամանակաշրջանին, Մարությանն անցել է դրան։ Կա շինթույլտվություն, ես բնակիչներին ասում եմ, որ սա հնարավոր չէ այլ կերպ, քան դատական կարգով լուծել։ Մենք այստեղ անելիք չունենք»,- ասաց ավագանու անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում։