Դրվագային որոշում է, դիրքորոշում կհայտնենք․ Գալյանը՝ Քոչարյանի գործով որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
02.06.2020 | 18:19Արդարադատության նախարարությունը տեղյակ է դատապարտյալների հիվանդանոցի վիճակի մասին, քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի հնչեցրած մտահոգություններին։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վարչական դատարանի կայացրած որոշմանը, փոխնախարարը նշեց, որ դա դրվագային որոշում է, որի հետ կապված Քրեակատարողական ծառայությունը, ինչպես նաև Արդարադատության նախարարությունը հայտնելու են իրենց դիրքորոշումը։
Մանրամասները՝ տեսանյութում։