Լուկաշենկոյի թիվ մեկ խնդիրն իշխանությունը պահելն է, և դրա համար նա ամեն ինչ կանի․ բելառուս իրավապաշտպանը՝ ակտիվիստների ձերբակալության մասին

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Factor.amի հարցազրույցը բելառուսական «Գարուն» իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրեն, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Վալենտին Ստեֆանովիչի հետ

– Պարո՛ն Ստեֆանովիչ, բելառուս իրավապաշտպանները, մասնավորապես՝ «Գարուն» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է մի քանի տասնյակ ակտիվիստների ձերբակալության մասին։ Եվ սա առաջին դեպքը չէ վերջին շրջանում։ Ինչպե՞ս եք մեկնաբանում ստեղծված իրավիճակը։

– Երեկ և նախորդ օրը Բելառուսի տարբեր քաղաքներում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել, հիմնականում՝ Սվետլանա Տիխանովսկուն նախագահի պաշտոնում առաջադրման նախաձեռնող խմբի անդամներ։ Նա կինն է հայտնի բլոգեր Սերգեյ Տիխանովսկու, որը ներկայում Մինսկի քննչական մեկուսարանում է և մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու համար, այն է՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնության կիրառում։ Դա տեղի է ունեցել մայիսի 29-ին Գրոդնոյում, երբ, մեր կարծիքով, սադրիչ գործողությունների հետևանքով բլոգերը ձերբակալվեց։ Մեր կարծիքով՝ Տիխանովսկին որևէ մեկի նկատմամբ բռնի գործողություն չի կատարել, այդ պատճառով այսօր բելառուսական իրավապաշտպան կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ Սերգեյ Տիխանովսկուն քաղբանտարկյալ ճանաչելու և նրան անհապաղ ազատ արձակելու պահանջով։ Մեր գնահատմամբ՝ իրադրությունը, ցավոք, վատթարանում է նախագահական ընտրություններին ընդառաջ, ինչն արտահայտվում է ռեպրեսիաների աճով՝ կամայական ձերբակալություններով, կալանավորումներով։ Մայիսի 6-31-ը երկրում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ լրագրողներ, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեր կազմակերպությունից՝ նույնպես։ Այսպիսով, իրավիճակն այնպիսին է, որ մենք չենք բացառում գործող իշխանությունների գործողությունների խստացում։

– Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Պետանվտանգության կոմիտեի ղեկավարի հետ խորհրդակցություն է անցկացրել՝ ասելով, որ «մայդան» թույլ չի տա Բելառուսում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք երկրի ղեկավարի այս հայտարարությունը։

– Այստեղ դեռ ոչ մի «մայդան» չկա, պարզապես այս փուլում ստորագրահավաք է անցկացվում նախագահի թեկնածուների առաջադրման հարցով։ Մարդիկ ակտիվորեն արձագանքում են, հատկապես՝ Սվետլանա Տիխանովսկու նախաձեռնող խմբին, երկար հերթեր են գոյանում՝ այդպիսով իրենց դժգոհությունը ցուցադրելով Լուկաշենկոյի այս տարիների կառավարումից։

– Եթե արդեն այս փուլում իրավիճակը վատթարանում է, Ձեր կարծիքով՝ ի՞նչ սպասել նախընտրական քարոզչության ժամանակահատվածում և բուն ընտրական գործընթացում։

– Հաշվի առնելով, որ, ինչպես պարզվում է, հասարակության բողոքի ներուժը բավական մեծ է, մարդիկ նույն Տիխանովսկու կոչերով մի քանի անգամ դուրս են եկել հանդիպումների, հիմա ակտիվորեն գալիս են հավաքների և պիկետների, մասնակցում են ստորագրահավաքի՝ ոչ միայն Մինսկում, այլ բազմաթիվ այլ քաղաքներում, մտավախություն ունեմ, որ իշխանությունների կողմից բավական կոշտ արձագանքի ականատես կլինենք։ Չեմ բացառում ձերբակալվածների թվի ավելացում, քանի որ Լուկաշենկոյի թիվ մեկ խնդիրն իշխանությունը պահելն է, և դրա համար նա կանի այն ամենը, ինչ կարող է։

– Իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվելու հնարավորություն ունի՞՝ ըստ Ձեզ։

– Մենք այս փուլում դիտարկում ենք ընտրական գործընթացը։ Մեր խնդիրն է՝ այն գնահատել ընտրական օրենսդրությանը հետևելու, միջազգային չափանիշներին համապատասխանության, ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու տեսանկյունից։ Կհետևենք, յուրաքանչյուր փուլում հաշվետվություն կներկայացնենք։ Անձամբ ես լրջորեն հոռետես եմ այս առումով, քանի որ ոչինչ չի արվում, որպեսզի ընտրական գործընթացը լինի այնպիսին, ինչպես ասացի, բազմաթիվ միջազգային երաշխավորություններ չեն կիրարկվել, գործընթացը շարունակում է վերահսկելի մնալ գործադիր իշխանության կողմից։ Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ մեր երկրում ընտրություններ, ըստ էության, վաղուց չկան, նորմալ, հրապարակային, մրցակցային քաղաքական գործընթաց չկա։

– Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր նաև հայտարարել է, որ «մեզ մոտ Փաշինյաններ ու Զելենսկիներ չկան», այդ պատճառով Բելառուսում մայդաններ չեն լինի։ Երկրում իսկապե՞ս վառ արտահայտված գործիչներ չկան՝ որպես գործող նախագահին հակակշիռ։

– Ես կասեի՝ վառ արտահայտված ֆիգուրները հիմա մեզ մոտ շատ են։ Գուցե՝ առաջին անգամ։ Կան անձինք, որոնք անսպասելի հայտնվեցին՝ որպես նախագահի պոտենցիալ թեկնածուներ՝ Բելառուսի Բարձր տեխնոլոգիաների պարկի նախկին ղեկավար Վալերի Ցեպկալոն, «Բելֆազպրոմբանկ»-ի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Բաբարիկոն, նույն Տիխանովսկին։ Այսինքն՝ ֆիգուրներ, որոնք նախկինում քաղաքական պայքարի չեն մասնակցել, մեզ այդ առումով ծանոթ չեն, սակայն ընտրողները, հավանաբար, նրանց հետ ինչ-որ հույսեր են կապում։ Բայց, մյուս կողմից, պետք է հասկանալ, որ մեզ մոտ յուրաքանչյուր ընտրարշավ ավարտվում է ընտրություններին մասնակցող թեկնածուների մեծ մասի ձերբակալությամբ։ Չգիտեմ՝ այս տարի ինչպես կլինի, բայց մտավախություն, որպես այդպիսին, կա։

– Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ասել է նաև, որ ոչ ոք չի խանգարում մարդկանց բացահայտորեն արտահայտել սեփական տեսակետները, պարզապես հարկավոր է մնալ օրենքի սահմաններում։ Այդ դեպքում՝ ինչպե՞ս մեկնաբանել այս օրերին տեղի ունեցածը։

– Խոհանոցում, հավանաբար, չեն խանգարում։ Լրատվամիջոցները մոնոպոլիզացված են, առաջին հերթին՝ հեռուստաընկերությունները, այնտեղ որևէ տեսակետ՝ մեկից բացի, չկա արդեն վաղուց։ Կան միայն մի քանի անկախ լրատվամիջոցներ, հիմնականում՝ ինտերնետային։ Եթե խոսենք հավաքների մասին, բելառուսական օրենսդրությունն ավելի շուտ սահմանափակում է այդ իրավունքը, քան օգնում այն իրացնել, քանի որ հավաքների համար սահմանված են որոշակի վայրեր, որոնք բոլորն էլ հեռու են քաղաքի կենտրոնից, ոչ մարդաշատ վայրեր են՝ զբոսայգիներ, անտառներ, ստադիոններ, և հավաքների կազմակերպիչները, ամեն ինչից զատ, պետք է նաև դրանց անցկացման ծախսերը հոգան՝ հասարակական կարգի պահպանում, բուժօգնություն, տարածքի մաքրում և այլն։ Այնպես որ՝ օրինական հավաքներ կազմակերպելն այնքան էլ դյուրին չէ։ Սակայն հարկ է նշել, որ ընտրարշավի ժամանակ հավաքներն ու ստորագրահավաքները նույնպես օրինական գործընթաց են, դա նախատեսված է Ընտրական օրենսգրքով։ Այնպես որ, եթե հիմա շատ մարդ է հավաքվում, նորմալ է՝ օրենքի շրջանակում։ Ես հասկանում եմ, թե թեկնածուներից մեկին՝ պետության գործող ղեկավարին ինչու է հուզում այդ հավաքների անցկացումը, որովհետև ինքն այս տարի հրապարակային հավաքներ չի անցկացնում, իսկ իր համար ստորագրահավաքն անտեսանելի է տեղի ունենում։ Բայց իրականում մենք հասկանում ենք և, ցավոք, նաև անանուն ահազանգեր ենք ստանում, որ մարդկանց հաճախ հարկադրում են ստորագրել, իսկ մարդիկ վախենում են դա չանել, քանի որ վախենում են կորցնել աշխատանքը։ Այսինքն՝ ակտիվորեն վարչական ռեսուրս է օգտագործվում, բայց դրանում ոչ մի նոր բան, ըստ էության, չկա։

Թամարա Հակոբյան