Արդեն բոլոր 12 ՔԿՀ-ներում գործում է սննդի ապահովման նոր ծրագիրը

Լուրեր

22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:47
Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները
Բոլորը

2019 թվականի հոկտեմբերից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից «Նուբարաշեն» և մասնավորապես ամենամեծ լրակազմն ու առավել մեծ թվով շահառու ունեցող «Արմավիր» ՔԿՀ-ում «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից մեկնարկել էր կալանավորված անձանց և դատապարտյալների սննդի ապահովման փորձնական ծրագիր:

«Ծրագրի բարձր արդյունավետությունն ու շահառուների գոհունակությունն  ապահովեցին համակարգի հետագա իրականացումը քրեակատարողական մյուս հիմնարկներում.  2020 թվականի մարտի 1-ից այն ներդրվեց «Աբովյան», «Գորիս»,  ապրիլից՝ «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն», մայիսի 1-ից՝ «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում:

Այսօր՝ հունիսի 1-ից, համակարգը ներդրվեց նաև «Կոշ», «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում: Այսպիսով՝ «Արտ Լանչ» ապրանքանիշը ներկայացնող «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից ազատազրկված անձանց համար նախատեսված սննդի ապահովման համակարգն արդեն գործում է Արդարադատության նախարարության քրեակատարողական բոլոր 12 հիմնարկներում:

Սննդի մատակարարման այս համակարգը ոչ միայն ապահովում է ազատազրկված անձանց բարձրորակ սնունդով, որն իր մեջ ներառում է ճաշ, նախաճաշ և ընթրիք, այլև մասնակիորեն կամ ամբողջությամբ վերացնում է սննդային հանձնուքների փոխանցումը, որն իր հերթին ենթադրում է նաև կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների հանդեպ յուրովի օժանդակություն՝ հատկապես այս օրերին փոքր-ինչ թեթևացնելով նրանց հոգսերը:

Նշենք, որ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից առաջարկված սնունդը պատրաստվում է ամեն օր և բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից: Ճաշացանկը փոխվում է յուրաքանչյուր շաբաթ՝ ապահովելու համար սննդի զանազանությունը, պահպանելով նաև սննդակարգի որակը, կալորիականությունը և այլ օգտակար հատկությունները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Քրեակատարողական ծառայության հետ համատեղ իրականացրել և շարունակելու է իրագործել ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավմանը, սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները»,- ասված է հաղորդագրությունում: