Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ

Լուրեր

02.02.2026 | 14:09
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին
02.02.2026 | 14:00
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր՝ մասնակցելու IPBES 12 լիագումար նիստին
02.02.2026 | 13:49
«Արմավիր» ՔԿՀ-ն գերժամանակակից անվտանգության սարքավորումներ է ձեռք բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 13:40
Հայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են
02.02.2026 | 13:31
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի դրոշակակիրը, մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
02.02.2026 | 13:22
Մոսկվայի և Կարսի պայմանագրերը հանվում են Նախիջևանի Սահմանադրությունից
02.02.2026 | 13:14
«Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի պատմության դասագիրքը չի խմբագրվի. Շահրամանյանի հայցը մերժվել է
02.02.2026 | 13:04
Կրթության տեսչական մարմինը 2025-ին 101 ստուգում է իրականացրել․ Վաղարշակ Մատիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:51
ՊՆ վարչական համալիրում դիմավորել են պաշտոնական այցով ՀՀ ժամանած Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին
02.02.2026 | 12:42
Ռուսական զորքերը հարվածել են Չերկասիի և Դնեպրոպետրովսկի մարզերին. վիրավորներ կան
02.02.2026 | 12:34
Քաղաքացու մարմնից 845 գրամ քաշով «կոկաինի» 50 պատիճ է դուրս բերվել․ ՊԵԿ
02.02.2026 | 12:22
Թրամփը Թեհրանի հետ գործարքի հույս ունի` չնայած «տարածաշրջանային պատերազմի» մասին Խամենեիի նախազգուշացումներին
02.02.2026 | 12:13
Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել առաջատարի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:05
«Տոտենհեմի» հարձակվողի անհավանական գոլը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:02
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելի հետ: Երևանի քաղաքապետը նախ շնորհավորել է Թոնի Ֆադելին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար նախօրեին ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանանալու առթիվ և մաղթել նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Այնուհետ հյուրին ներկայացնելով Երևանն ու վերջին տարիներին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հետևողական քաղաքականություն է տարվում քաղաքը ինչպես բնակիչների, այնպես էլ հյուրերի համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ: 

 

«Երևանը հաջորդ տարի կնշի իր հիմնադրման 2800-ամյակը, և մեր նպատակն է, որ մեր մայրաքաղաքն աշխարհին ներկայանա ոչ միայն որպես հնագույն քաղաքներից մեկը, այլ նաև, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր մասնագետների ունեցած մեծ ներուժը, Երևանը դարձնենք աշխարհի այն քաղաքներից մեկը, որը ստեղծում է խելացի լուծումներ և խելացի առաջարկներ: Այդ նպատակով մենք ստեղծել ենք «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողով, որն այսօր արդեն հստակ քայլեր է ձեռնարկում հայեցակարգի ու ռազմավարության մշակման ուղղությամբ: Հաջորդ տարի Երևանի 2800-ամյակի միջոցառումների շրջանակում մենք նախատեսում ենք նաև կազմակերպել երկու խոշոր միջոցառում՝ միջազգային կոնֆերանս և «Սմարթ Սիթի Էքսպո» միջազգային ցուցահանդես, որոնք սերտորեն առնչվելու են հենց «Խելացի քաղաք» ծրագրին: Մասնավորապես այս ծրագրերի իրականացման հարցում ակնկալում եմ նաև Ձեր աջակցությունը և, ընդհանրապես, ակտիվ համագործակցությունը «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի հետ», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ընդգծելով, որ անվանի գիտնականի առաջարկներն իսկապես կարևոր ու անհրաժեշտ են հանձնաժողովի համար: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու Երևանը ներկայացնելու համար՝ «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելը մեծ սիրով ընդունել է Երևանի քաղաքապետի առաջարկն ու ընդգծել, որ պատրաստ է իր գաղափարներով կիսվել հանձնաժողովի անդամների հետ ու մասնակցություն ունենալ Երևանը խելացի քաղաք դարձնելու ծրագրի կյանքի կոչմանը: 

«Պարոն քաղաքապետ, նախ շնորհակալ եմ ջերմ ընդունելության, շնորհավորանքի և համագործակցության պատրաստակամության համար ու միանգամից ասեմ, որ ես պատրաստ եմ սերտորեն համագործակցել տեղի մասնագետների հետ ու աջակցել նրանց: Արդեն հասցրել եմ համոզվել, որ Երևանն իսկապես զարգացման հստակ ուղի որդեգրած քաղաք է, և համոզված եմ, որ դուք անպայման կունենաք հաջողություններ: Ի դեպ, ուզում եմ հատուկ նշել, որ հաճելիորեն զարմացել էի, երբ քաղաքում գրեթե ամեն քայլափոխի տեսա վճարման տերմինալներ: Ի պատիվ Ձեզ՝ պետք է ասեմ, որ անգամ Փարիզում, որտեղ այժմ ապրում եմ ես, նաև Սիլիկոնային հովտում, որտեղ ավելի քան 10 տարի ապրել եմ, վճարումների նման զարգացած ենթակառուցվածքներ չկան: Եվ ընդհանրապես, էլեկտրոնային կառավարման այն մոտեցումները, որոնք արդեն իսկ կիրառվում են Երևանում, լավ սկիզբ են՝ ընդլայնելու տեխնոլոգիական զարգացումներն ու ներմուծելու նորարարական լուծումներ, որոնք միանշանակ հնարավորություններ են ստեղծելու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ավելի արդյունավետ կառավարում ապահովելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համար: Անկեղծորեն խոստովանում եմ, որ ինձ համար արդեն իսկ հետաքրքիր է տեսնել, թե տասը տարի անց ինչպիսին կլինի Երևանը», – նշել է Թոնի Ֆադելը՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ պատրաստ է աջակցել «Խելացի Երևանի» կյանքի կոչմանը:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Թոնի Ֆադելին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան՝ մասնակցելու Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: