Ատկատների մասին խոսելիս ունեցեք փաստեր, այլապես Ձեր խոսքն արժեզրկվում է․ Գորգիսյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
Բոլորը

Խոսվում է, որ կապիտալ շինարարությունում մեծ գումար է ներդրվելու, բայց, կարծես թե, չկա, հունիսն է արդեն: Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Մենք շատ անգամ ենք ասել խոչընդոտների մասին՝ բանկային երաշխիքների տեսքով։ Աշխատանքը կանգնել է, ի՞նչ քայլեր ենք անում, որպեսզի այդ աշխատանքը կյանքի կոչվի»,- հարց ուղղեց պատգամավորը:

«Բանկային երաշխիքի ինստիտուտը, պարզ ասեմ, չի վերացվելու, որովհետև նրանք, ովքեր ուզում են, որ դա վերացվի, նրանք լոբբինգ են անում, որ Հայաստանում ասֆալտի ատկատների մեխանիզմը շարունակվի: Ես չգիտեմ, կարող է՝ իշխանությանը հիմա ատկատ այլևս չեն տալիս, սկսել են ատկատ տալ ընդդիմությա՞նը, բայց դա չի վերացվելու։ Ուզում եք՝ օրը հազար անգամ այդ մասին հարցրեք, ոչ մի կապիտալ շինարարություն չի կանգնել»,- պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գևորգ Գորգիսյանն արձագանքեց․ «Կոչ եմ անում, պարո՛ն վարչապետ ջան, ատկատների մասին խոսելիս ունենալ որոշակի փաստեր, այլապես Ձեր խոսքն արժեզրկվում է»:

Մանրամասները՝ տեսանյութում։