ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը

Լուրեր

22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
22.05.2026 | 15:55
ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ․ Կարապետյանը՝ ռուսական սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:43
Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
22.05.2026 | 15:35
Սահմանադրությունը չենք փոխում, 1 հոդված ենք փոխում, դա անում ենք 7 մլն հայերի համար․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:27
Անդրանիկ Թևանյանը փաստաբանի միջոցով ԿԸՀ-ին լիազորագիր փոխանցեց. ԱԱԾ-ն դեռ շարունակում է գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:19
«Մանչեսթեր Սիթին» հաստատեց․ Գվարդիոլան հեռանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:10
Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմում՝ ԿԸՀ-ին // Սամվել Կարապետյանը պնդում է՝ իրեն գործարք են առաջարկել․ ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 15:01
Ուկրաինան 400 քառակուսի կմ տարածք է վերադարձրել` ռուսական ուժերի համար Starlink-ի արգելափակումից հետո
22.05.2026 | 14:59
35 տարի ապրելով ՌԴ-ում երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ФСБ-իշնիկ չեմ տեսել․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 14:52
ԱԱ-2026․ Անգլիայի հավաքականի կազմը՝ առանց Փալմերի, Ֆոդենի, Մագուայրի ու Ալեքսանդր-Առնոլդի
22.05.2026 | 14:44
107 հազար եվրո, 110․3 հազար դոլար, 10 մլն դրամ․ ինչ կա Անդրանիկ Թևանյանի հայտարարագրում 
22.05.2026 | 14:31
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22.05.2026 | 14:25
Վոլոդինը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ «ոչ բարեկամական քաղաքականություն» է վարում
22.05.2026 | 14:22
Սուտ է և երաշխավորում եմ. Փաշինյանը պնդում է` 300 հազար ադրբեջանցիների բնակեցում ՀՀ-ում չի լինելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 14:16
Ալվարո Արբելոան հայտարարել է «Ռեալից» հեռանալու մասին
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի՝ «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որով արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։

Ադրբեջանի ու Հունգարիայի դեմ հայցը ներկայացրել են Հայկ Մակուչյանն ու Սամվել Մինասյանը 2013թ-ի փետրվարի 25-ին։ Մինասյանի մահից հետո դատարանում նրան ներկայացնում են կինն ու երկու երեխաները։ Նշենք, որ Սամվել Մինասյանը Գուրգեն Մարգարյանի քեռին է, իսկ Հայկ Մակուչյանն այն սպան, որը Մարգարյանի հետ Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին ու հրաշքով է ողջ մնացել։ Գործում որպես երրորդ կողմ ներկայացված է Հայաստանը։

Հիշեցնենք, որ 2004 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» դասընթացներին մասնակցող Սաֆարովը գիշերը մուտք էր գործել նույն դասընթացին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանի սենյակ և կացնի 16 հարվածով սպանել նրան։ Հունգարիայի դատարանը 2006 թվականին Ռամիլ Սաֆարովին ցմահ ազատազրկման դատապարտեց, սակայն Սաֆարովը բանտում անցկացրեց ընդամենը 6 տարի: Ադրբեջանի ու Հունգարիայի իշխանությունների պայմանավորվածության արդյունքում՝ 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Բաքվին։

Ադրբեջան ոտք դնելուց հետո Սաֆարովն ընդունվեց հերոսի պես, նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց, մայորի զինվորական կոչման արժանացրեց ու աշխատավարձ վճարեց։ Արդեն ութ տարի է՝ Սաֆարովն ազատության մեջ է, Ադրբեջանում էլ շարունակվում է նրա հերոսացման գործընթացը։

Հայցվորներն իրենց դիմումում պնդում են, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ ներում շնորհելով մի անձի, ով սպանել է երկրորդ դիմումատուի հարազատին, փորձել է սպանել երկրորդ դիմումատուին ու Հունգարիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել։

Բացի այդ, հայցվորները բողոքում են Հունգարիայի դեմ, որը բավարարել է բանտարկյալի արտահանձնման հարցումը՝ չստանալով երաշխիքներ, որ նա պատիժը կկրի Ադրբեջանում։

Դատարանը, մասնավորապես, որոշում է կայացրել, որ Ադրբեջանը խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը։ Իսկ Հունգարիայի պարագայում նշվում է, որ այս երկրի կառավարությունը արտահանձման գործընթացում խախտում թույլ չի տվել։

Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանն անարդարացիորեն ձախողել է էթնիկ ատելության հողի վրա կատարված սպանության համար իր քաղաքացու նկատմամբ արտասահմանում սահմանված ազատազրկման պահանջի հետագա իրագործումը։ Նշվում է նաև, որ Սաֆարովն Ադրբեջանում մեծարվել է կատարած դաժան սպանության համար։

Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին, որոշման հրապարակումից երեք ամսվա ընթացքում, փոխհատուցել դատական ծախսերը՝ 15․142 ֆունտ սթերլինգի չափով՝ գումարած հնարավոր հարկերը։