Բախումն արդարացնելու համար քաղաքական ենթատեքստ ձևակերպումն են կիրառում. Մակունցը՝ Քաջարանի մասին

Լուրեր

03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի համաճարակը դեռ հաղթահարված չէ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, և այս պահին խոսել ձախողումների կամ հաջողությունների մասին, կարծում եմ, տեղին չէ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով ընդդիմության քննադատությունների մասին հարցին, թե իշխանությունները ձախողվել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում։

«Այն, ինչի վրա պետք է կենտրոնանանք, հնարավորինս անել առավելագույնը, որպեսզի Հայաստանում վարակի թվերը նվազեն և տարածումը հնարավորինս նվազեցնենք։ Ուզում եմ նաև ընդգծել, որ այս հարցում գոնե, նմանատիպ իրավիճակներում, կարծում եմ, չպետք է լինի որևէ տարանջատում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների մոտեցումների մեջ»,- ասաց նա։

Անդրադառնալով Քաջարանի դեպքերի մասին հարցին՝ Լիլիթ Մակունցն ասաց` անընդունելի է համարում Քաջարանում տեղի ունեցած դեպքերին քաղաքական ենթատեքստ տալը։

«Պատկան մարմինների կողմից տարածված հայտարարությունից նույնպես ակնհայտ է, որ այնտեղ մոտ երկու շաբաթ առաջ տեղի է ունեցել բախում, ծեծկռտուք, որտեղ ներգրավված է եղել նաև զենքի կիրառում, և այդ կապակցությամբ Ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ, ինչի ընթացքում ձերբակալությունների որոշում է կայացվել։ Եվ ամեն ինչը մեկնաբանել, որ այդտեղ կա քաղաքական ենթատեքստ, պարզապես անընդունելի է։ Տպավորություն է ստեղծվում, որ բախումն արդարացնելու համար փորձում են քաղաքական ենթատեքստ ձևակերպումը կիրառել, ինչը չի կարող ընդունելի լինել»,- ասաց Մակունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։