20 տարի անց առևանգված կտավը վերադարձվեց, սակայն առևանգողների մասին լռում են

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նախօրեին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» վերականգնված կտավը հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Միխայիլ Վրուբելի այս կտավը 1995 թ-ին գողացվել էր Երևանի Ռուսական արվեստի թանգարանից։ Այն Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի նկարազարդումներից է։ Մինչև 2017 թվականը կտավի գտնվելու մասին տեղեկություններ չկային։

Այս տարվա մարտի 15-ին Սերժ Սարգսյանը Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ Ռուսաստանի համապատասխան մարմինների աշխատանքի շնորհիվ կտավը հայտնաբերվել է և վերադարձվելու է Հայաստան։

Որքան էլ լուրը ուրախալի է, սակայն տարօրինակ է, որ ոչ մարտին, ոչ էլ նախօրեին հանրությանը ոչ մի բացատարություն չտրվեց այն մասին, թե ավելի քան քսան տարիների ընթացքում որտեղ է եղել կտավը, ով կամ ովքեր են առևանգել այն և ինչ պատժի ենթարկվել։

Այս մասին երկու երկրների նախագահներն էլ լռում են։

Կատարվածի վերաբերյալ առայժմ տեղեկություններ չունի նաև ռուսական թանգարանի տնօրինությունը։ Ռուսական արվեստի թանգարանի գլխավոր ֆոնդապահ Վերա Կալչուրինան այն համոզման է, որ կողոպտիչը նպատակադրված է եղել առևանգել հենց Վրուբելի աշխատանքը, նկարչի ընտրությունն ամենևին էլ պատահականության արդյունք չի եղել։

Նշենք, որ նկարի գտնվելուց հետո դրա վերականգնման աշխատանքները տևել են կես տարի: Կտավը եղել է անմխիթար վիճակում, այն մասնատված է եղել չորս խոշոր և յոթից ավելի փոքր մասերի: Կտավը նաև կորցրած է եղել գույնը: Անհրաժեշտ է եղել ոչ միայն հավաքել կտավի կտորները, այլև վերականգնել դրա ամբողջականությունը:

Հավելենք, որ տարիներ առաջ կողոպուտի օրը ծառայություն իրականացնող պահակները, որոնք տեղում չեն եղել, ըստ էության, պատիժ չեն կրել։ Նրանցից մեկը միայն ընդամենը մի քանի ամսով մնացել է կալանքի տակ՝ ծառայողական անփութության մեղադրանքով։ Կարճ ժամանակ անց նրան ազատ են արձակել։

Արդյոք այս հանգամանքը պետք է կապել կտավի գողության հետ, արդյոք եղել է պայմանավորվածություն պահակների և կողոպտիչի միջև։ Հուսով ենք՝ այս հարցերը շուտով կգտնեն իրենց պատասխանները։

Factor.am-ը դիմել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, որտեղից խոստացան պատասխանը ներկայացնել ավելի ուշ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան