Ինչպես է տեղի ունեցել Սևանում կորոնավիրուսի բռնկումը․ ԱՆ պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ պարետի որոշմամբ փակվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի մուտքն ու ելքը։ Այսօր լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը պատասխանեց հարցին, թե ինչպես է տեղի ունեցել վարակի տարածումը․ «Դա կարող է լինել մարզի դեպքերի շարունակությունը, հիվանդությունը ինքնին նոր հիվանդություն է, միջոցառումը մշտապես են իրականացվում, ուղղակի այստեղ մարդկային գործոնի խնդիրն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։