Նոյեմբերյանում հաստատված դեպքերի թիվն օրեցօր ավելանում է. համայնքապետարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
Բոլորը

Նոյեմբերյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Նոյեմբերյանում հաստատված դեպքերի թիվն օրեցօր ավելանում է.

«Աշխարհին պատուհասած համավարակից խուսափել չհաջողվեց. կորոնավիրուսը Նոյեմբերյանում է։ Ցավոք, հաստատված դեպքերի թիվն օրեցօր ավելանում է։ Ակտիվ աշխատանքներ են տարվում վարակակիրների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ, այս պահին կան մեկուսացված մի քանի ընտանիքներ։ Անուններ չենք նշի, բայց կարծում ենք՝ բոլորդ էլ գիտեք, թե ովքեր են վարակակիրների թվում, ուստի կոչ ենք անում վերջիններիս հետ շփված լինելու դեպքում ինքնամեկուսանալ և կանխել վարակի տարածումը։

Ինչպես բազմիցս նշել ենք, այս հիվանդության ամենախոցելի թիրախը տարեցներն են։ Բացառեք ձեր ընտանիքի 65 և ավելի տարեկան անդամների՝ տանից դուրս գալը։ Եթե ունեք միայնակ ապրող տարեց հարևաններ, հնարավորության սահմաններում օգնեք նրանց կամ տեղեկացրեք մեզ։

Սիրելի՛ բնակիչներ, ստեղծված իրավիճակում խուճապը միայն կարող է խանգարել. վախենալ պետք չէ, ուղղակի պետք է ավելի զգոն լինել, աչալուրջ, խստագույն կերպով հետևել պարետի ցուցումներին, անպայման կրել պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ, պահպանել ֆիզիկական հեռավորությունը։

Ի վերջո, սահմանին ապրող հային ի՞նչը կարող է վախեցնել. սա ուղղակի հերթական փորձություն է, որը պետք է միասին ու պատվով հաղթահարենք։

Առողջություն ենք մաղթում բոլորիդ»,- ասված է հաղորդագրությունում: