Թավշյա հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Արցախի նախագահ Բակո Սահակյանը. Փաշինյան

Լուրեր

06.07.2026 | 10:48
Ավելի քան 500 ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակվել են Ղրիմի ու ՌԴ-ի շրջանների վրա․ Ղրիմում բլեքաութ է
06.07.2026 | 10:39
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
06.07.2026 | 10:27
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 11 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
06.07.2026 | 10:21
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 10:13
Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
06.07.2026 | 09:53
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
06.07.2026 | 09:50
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
06.07.2026 | 08:56
Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը
06.07.2026 | 07:35
Նեյմարը հայտարարեց Բրազիլի հավաքականից հեռանալու մասին
06.07.2026 | 07:07
ԱԱ-2026. Բելինգեմի դուբլն օգնեց Անգլիային դուրս գալ քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 04:08
ԱԱ-2026. Բրազիլացիները լքեցին պայքարը, Հոլանդը` հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 22:44
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվել է
05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Իր ուղերձում ՀՀ վարչապետը դիմել է Արցախի 3-րդ նախագահ Բակո Սահակյանին:

«Վերադառնալով այսօրվա արարողության ուղիղ և առաջնային բովանդակությանը, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին` Արցախի և Հայաստանի ժողովրդին, մեր պետականությանն իր մատուցած ծառայությունների և առանձնահատուկ կերպով վերջին երկու տարիների մեր համատեղ աշխատանքի համար:

Վերջերս նեղ կազմով մեր քննարկումների ընթացքում ասել եմ, հիմա ուզում եմ կրկնել հրապարակային. 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ընդ որում, այդ վիճակը դժվար է եղել թե քաղաքական, թե բարոյական, թե մարդկային և թե պետական իմաստներով, այդ վիճակը լի է եղել բազմաթիվ դիլեմաներով, որոգայթներով և երկիմաստություններով:

Վերջին տարում մեր հարաբերություններն անխուսափելիորեն կրել են այդ դիլեմաների, երկիմաստությունների, որոգայթների կնիքն ու ազդեցությունը, բայց պատվով կարող եմ ասել, որ մենք հաղթահարել ենք այդ բոլոր խոչընդոտներն՝ առանց բացառության և հիմա կարող եմ ասել, որ ի դեմս Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի` ձեռք եմ բերել վստահելի ընկեր և բարեկամ և ուրախ ու շնորհակալ եմ դրա համար»: