Հաստատվել է կորոնավիրուսի 335 դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն»,- կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, արձանագրվել է 70 մահ»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե հանրության շրջանում քննարկվում է, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ նրանք համաձայնվեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ։ «Ու դա ունի կոնկրետ բացատրություն, իբր, միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդների ու մահերի թիվը»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ կորոնավիրուսի առաջին օրվանից կառավարությունը որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չի հաղորդել։
Մանրամասները՝ տեսանյութում: