Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Լուրեր

10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 19-ին ստորագրել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:

Ստորագրել է նաև «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որը կխթանի հայ-սինգապուրյան առևտրատնտեսական հարաբերությունները՝ վերացնելով խոչընդոտները ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում, բարձրացնելով տնտեսական արդյունավետությունը, բացահայտելով երկուստեք նոր շուկաներ և ստեղծելով բարենպաստ պայմաններ ավելի լայն տնտեսական համագործակցության համար: Հայաստանը հնարավորություն կստանա ոչ միայն զարգացնել տնտեսական կապերը Սինգապուրի հետ, այլև տարանցիկ ուղի դառնալ Սինգապուրի համար տարածաշրջանային և եվրոպական շուկաներ առավել դյուրին կերպով ներթափանցելու տեսանկյունից:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նաև «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը, որով կատարողների համար հնարավորություն է ստեղծվում պահպանել իրենց իրավունքները տեսալսողական կատարումների նկատմամբ, ընդունել կատարողների` իրենց տեսալսողական կատարումների նկատմամբ իրավունքների և հանրային շահերի միջև հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը մասնավորապես կրթության, հետազոտությունների և տեղեկատվության հասանելիության բնագավառներում: Պայմանագրի կնքումը պայմանավորված է հատկապես նոր թվային տեխնոլոգիաների զարգացմամբ և կատարողներին ավելի լայն իրավական պաշտպանության տրամադրման անհրաժեշտությամբ: