Ինչո՞ւ ԱԺ հանձնաժողովում պատգամավորների մեծ մասը դիմակ չի կրում

Լուրեր

10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Բոլորը

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Ներկա անդամների մեծ մասը նիստին մասնակցում էին առանց պաշտպանիչ դիմակի։ Մինչդեռ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ այսօրվանից փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, իսկ բացօթյա վայրերում գտնվելիս անձի մոտ պարտադիր պետք է առկա լինի դիմակը, որպեսզի փակ վայր մուտք գործելիս այն կրեն։

Ինչո՞ւ ԱԺ-ում պարետի որոշումը չի պահվում, այս հարցով մեկնաբանության համար Factor TV-ն դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։

«Հանձնաժողովների մասով հանձնաժողովների ղեկավարների պատասխանատվությամբ է. այսինքն, իրենք կարող են պահանջել կամ ոչ հանձնաժողովների անդամներից, որպեսզի վերջիններս դիմակ կրեն։ Մենք տրամադրում ենք դիմակներ, ապահովում ենք դրանցով, բայց չենք կարող պահանջել որպես այդպիսին, որպեսզի կրեն։ Ամեն դեպքում, իրենց իրավունքն է դիմակները կրելու, աշխատակազմը լիարժեք տրամադրում է դիմակներ և ձեռնոցներ»,- ասաց Գալստյանը։

Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստն այսօր վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը։

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկա չէր։ Մեկնաբանություն ստացանք նաև Անի Սամսոնյանից։

«Թող շրջաբերական իջեցնեն աշխատակազմից այդ հարցով։ Թե չէ ասել, որ հանձնաժողովի նախագահի պատասխանատվությամբ պետք է լինի, դա պատասխանատվությունն իրենց վրայից գցել է նշանակում։ Պատգամավորները չափահաս մարդիկ են եւ մենք չենք կարող իրենց պարտադրել, որ դիմակ կրեն»։

Մերի Մարտիրոսյան