2 կազմակերպությունների ներկայացրած կեղծ փաստաթղթերի վերաբերյալ քաղաքապետարանը հայտնել է իրավապահներին. նրանք հայտնվել են «սև ցուցակում»

Լուրեր

20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2 կազմակերպություններ, բանկային երաշխիքների թերթիկները կեղծելու միջոցով, մասնակցել են պետական գնումների մրցույթների։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով՝ 2020 թվականի հունվարի 9-ին պետական գրանցում է ստացել «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ կազմակերպությունը, դիմել շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնելու մրցույթներին և հիմնականում նվազագույն արժեք տալով՝ հաղթել։ 2020 թվականի փետրվարի 20-ին նույն նորաստեղծ կազմակերպությունը մասնակցել է քաղաքապետարանի կողմից հայտարարվող ասֆալտապատման աշխատանքների հսկողության մրցույթին և, լինելով միակ մասնակիցը, ստացել է 35 մլն դրամ արժողությամբ պայմանագիրը։

Ըստ Խաժակյանի՝ Կառավարության համապատասխան որոշմամբ՝ կազմակերպությունը ներկայացրել է նաև բանկային երաշխիք, որն անհրաժեշտ է ունենալ մրցույթը շահելիս։ Այնուհետև պարզվել է, որ նորաստեղծ «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ»-ի ներկայացրած բանկային երաշխիքը կեղծ է, այսինքն՝ մրցույթին ներկայացված փաստաթուղթը ոչ թե թողարկվել է բանկի կողմից, այլ կեղծվել։ Իսկ «Ռաշն վոյաժ» ընկերությունը կեղծ բանկային երաշխիք է ներկայացրել և մարտին մասնակցել բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման  մրցույթներին ու հաղթել։

Դավիթ Խաժակյանը նշեց, որ պետռեգիստրի տվյալների համաձայն՝ վերջին կազմակերպության սեփականատերը Վահագն Ղալումյանն է։ Ավագանու անդամն ընդգծեց՝ Ղալումյան ազգանունը շատերին է ծանոթ. Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է, որը 2019 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:

«Հաջորդ ինձ ծանոթ Ղալումյանը վերջերս հայտնի դարձած, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն է, ով վարչապետի քավորի եղբայրն է, 2006-2015-ին եղել է Իջևանի ճանշին վարչության գործադիր տնօրենի առաջին տեղակալը: Կարծում եմ՝ պարոն Ղալումյանն ունի տենդերների մասնակցության սոլիդ փորձառություն»,- նշեց նա՝ ընդգծելով, որ Վահե և Վահագն Ղալումյանների ազգակցական կապը հստակ չի կարող նշել, բայց ըստ տեղեկությունների՝ հորեղբոր տղաներ են:

Այս տեղեկությունների վերաբերյալ պարզաբանում է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Հայտնում ենք, որ նշված կազմակերպությունների ներկայացրած փաստաթղթերում կեղծ բանկային երաշխիքների առկայության փաստը բացահայտվել է Երևանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում՝ Դ. Խաժակյանի գրառումից շաբաթներ առաջ, և քաղաքապետը հանձնարարել է առերևույթ իրավախախտման մասին ծանուցել իրավապահներին:

Այսպես, քաղաքապետարանի գնումների վարչությունը ??.??.????թ. էլեկտրոնային փոստի միջոցով Ամերիաբանկ ՓԲԸ-ին ներկայացրել է «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված թվով 4 երաշխիքների պատճենները՝ երաշխիքների իսկությունը ճշտելու նպատակով, որին ի պատասխան՝ բանկը տեղեկացրել է, որ երաշխիքները չեն թողարկվել Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից և հանդիսանում են կեղծ փաստաթղթեր:

Երևանի քաղաքապետարանը ??.??.????թ. պաշտոնական գրությամբ հարցում է ներկայացրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բոլոր երաշխիքների մասով, ինչին ի պատասխան՝ բանկը ??.??.????թ. տեղեկացրել է, որ բոլոր երաշխիքները չեն թողարկվել Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից և հանդիսանում են կեղծ փաստաթղթեր:

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» Կարգի 33-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ ??.??.???? թվականին պատվիրատուն՝ Երևանի քաղաքապետարանը, միակողմանիորեն լուծել է «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի հետ 20.04.2020 թվականին կնքված NN «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/27» և «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/41» ծածկագրերով պայմանագրերը, ??.??.???? թվականին՝ լուծվել է Երևանի քաղաքապետարանի և «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի միջև 20.02.2020 թվականին կնքված NN «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/12» և «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/13» ծածկագրերով պայմանագրերը, նաև «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ վերջիններիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում («սև ցուցակում») ներառելու նպատակով:

Իս մինչ այդ՝ ??.??.????-ին Երևանի քաղաքապետը իրավաբանական վարչությանը հանձնարարական է տվել՝ վերը նշված հանգամանքների մասին ծանուցել իրավապահ մարմիններին:

Ի պատասխան ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի դիտարկմանը, թե քաղաքապետարանը պայմանագրերի լուծման և դրա պատճառների մասին «չի տեղեկացրել հանրությանը», հայտնում ենք, որ քաղաքապետարանը տարվա ընթացքում շուրջ 1300 գնման գործընթաց է իրականացնում, որից շուրջ 60-ի դեպքերով, օրենսդրությանն անհամապատասխանության հիմքով, պայմանագրեր են լուծարվում և/կամ «սև ցուցակ» են ուղարկվում գործընթացներին մասնակցող անբարեխիղճ տնտեսվարողները: Անհրաժեշտության դեպքում՝ ենթադրյալ հանցակազմի առկայության մասին ծանուցումներ են ուղարկվում նաև իրավապահ մարմիններին: Նմանատիպ գործընթացները բազմակի են և հանրային իրազեկման անհրաժեշտություն չեն ենթադրում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Անժելա Պողոսյան