Դիմակները ներսում և դրսում պարտադիր կլինեն մայիսի 18-ից. ի՞նչ փոխվեց մեկ գիշերվա մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
22.11.2024 | 22:59
Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնյաները SMS-ով են հրաժարականի ցուցում ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:55
Բաքուն ու Անկարան քննարկել են «կանաչ էներգիայի» նախագիծը
22.11.2024 | 22:52
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:42
Եղել է վարչապետի խնդրանք. Փաշինյանը՝ ԲԴԽ նախագահի հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:27
Ինչու 1 օրում 6 պաշտոնյա հրաժարական տվեց. Փաշինյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:17
Հարավային Կորեան հայտնում է, որ ՌԴ-ն ՀՕՊ համակարգեր է փոխանցել ԿԺԴՀ-ին
22.11.2024 | 22:10
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրայինին․ ՈՒՂԻՂ
22.11.2024 | 22:04
Ինքնահռչակ Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան Մոսկվա է մեկնել
22.11.2024 | 21:50
Թուրքիայի ԶՈՒ-ի գնդապետը դատապարտվել է 44 տարվա ազատազրկման զինվորների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար
22.11.2024 | 21:37
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
22.11.2024 | 21:28
Պուտինի հետ «ուղիղ կապի» ժամանակ հարցերի տոտալ գրաքննություն կկիրառվի
22.11.2024 | 21:14
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
Բոլորը

Այս հումորային տեսանյութը սոցիալական ցանցերի հայկական տիրույթում արագորեն տարածվեց երեկ՝ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշումից հետո, համաձայն որի՝ մայիսի 25-ից ոչ միայն փակ, այլ նաև հանրային բաց տարածքներում դիմակներ կրելը պարտադիր է դառնում:

Քաղաքացիները սկսեցին սրամտել, թե ինչպես են հաղթահարելու պարտադիր որոշման արգելքները: Հումորից զատ, սակայն, լուրջ քննարկման թեմա դարձավ, թե ինչու է դիմակ կրելը պարտադիր դառնում մայիսի 25-ից՝ այն դեպքում, երբ, օրինակ, հանրային տրանսպորտը գործարկվում է արդեն մայիսի 18-ից, նաև բացվում են մոլերը, մարզասրահները և մի շարք այլ օբյեկտներ։ Սակայն, այսօր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Factor.am-ին փոխանցեց, որ դիմակները բաց և փակ տարածքներում կրելը պարտադիր է դառնում մայիսի 18-ից սկսած:

Իսկ ինչպե՞ս պետք է քաղաքացիները ձեռք բերեն ոչ միայն այդքան դիմակներ, այլև ձեռնոցներ՝ այն դեպքում, երբ արդեն երկու ամիս է չեն աշխատել և սոցիալական խնդիրներ ունեն:

Հիշեցնենք, որ առողջապահության կազմակերպիչների պնդմամբ՝ մեկ դիմակը պետք է օգտագործել 3-4 ժամ: Միայն 8-ժամյա գրաֆիկով աշխատող քաղաքացիների համար անհրաժեշտ է 2 դիմակ, իսկ այն շուկայում վաճառվում է 250-400 դրամով: Ստացվում է՝ քաղաքացիներն ամսական 24.000 դրամ պետք է վճարեն միայն դիմակների համար։ Իսկ ահա պահանջը չկատարելու դեպքում էլ սպառնում է տուգանք՝ սկսած 100 հազար դրամից:

Կառավարությունից սոցիալապես անապահով քաղաքացիներին դիմակի փոխարինիչ են առաջարկում: Պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասում է․ եթե թանկարժեք դիմակ գնելու հնարավորություն չկա, ապա փոխարենը օգտագործեք կտորից պատրաստված ինքնաշեն դիմակներ։

Փոխվարչապետի մամուլի խոսնակը չի բացառում, որ կառավարության կողմից կլինի սոցիալական ծրագիր, որի շրջանակում սոցիալապես անապահովներին ձեռնոցներ և դիմակներ կտրամադրվեն:

Մայիսի 18-ից աշխատանքը վերսկսող հանրային տրանսպորտում ևս սահմանված են խիստ կանոններ։ Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների: Տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պետք է պահպանվի առնվազն 1 մետր հեռավորություն։ Տրանսպորտն ամեն օր երկու անգամ պետք է ախտահանվի: Պարտադիր պահանջների շարքից է լինելու նաև առանց դիմակ և ձեռնոց ուղևորներին չփոխադրելը, իսկ տաքսիների դեպքում ուղևորներին չի թույլատրվի նստել վարորդի կողքին: Խորհուրդ է տրվում ունենալ նաև մանրադրամ, որպեսզի վճարումը կատարվի առանց մանրի վերադարձի:

Իսկ ինչպե՞ս և ում կողմից է վերահսկվելու այս կանոնների պահպանումը։

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ փոխադրամիջոցներում կարգ ու կանոնի վերահսկողությունն իրականացվելու է Ոստիկանության և քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից:

Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանից Factor.am-ը հետաքրրքվեց, թե արդյոք կան մեխանիզմներ՝ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար: Վերջինս նշեց, որ այժմ քննարկում են, թե ինչ տարբերակներով պետք է աշխատանքներն իրականացնեն: Վերջնական որոշում չկա:

Գեղամ Շախբազյանն ասում է, որ նաև տեղեկատվական թերթիկներ են բաժանելու քաղաքացիներին՝ իրազեկում ապահովելու համար:

Իսկ ինչպիսի՞ խախտումներ են արձանագրվել մայիսի 4-ից հետո, երբ որոշ ոլորտների սահմանափակումները հանվեցին, և, օրինակ, սրճարանները սկսեցին գործել։

Սննդի օբյեկտների աշխատանքը վերահսկվում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Կառույցից մեզ ասացին, որ բազմաթիվ բողոքներ են ստացել՝ տնտեսվարողների կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ, սակայն, հստակ թվեր չտրամադրեցին՝ պարզաբանելով, որ ամփոփ տվյալներ առաջիկա երկուշաբթի կունենան:

Իսկ ահա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից էլ Factor.am-ին հայտնեցին, որ մայիսի 13-ի դրությամբ ստուգումներ են արել 2550 տնտեսվարողի մոտ, որից դադարեցվել է 463-ի գործունեությունը՝ արձանագրված խախտումների պատճառով: Կառույցից նաև ասացին, որ վերջին երկու օրվա ընթացքում ևս բավականին խախտումներ են արձանագրվել, ինչին հաջորդել է տվյալ տնտեսվարողի գործունեության դադարեցումը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան