Քննարկվել են զորավարժության նախապատրաստական աշխատանքները. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 14-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է խորհրդակցություն, նվիրված առաջիկա զորավարժության նախապատրաստական աշխատանքների քննարկմանը:
«Տրվել են համապատասխան հանձնարարականներ ներգրավվող զորամասերի ներդաշնակ գործողությունների կազմակերպման, զինծառայողների անվտանգության ապահովման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: