Մանկապարտեզների աշխատանքի վերսկսումը՝ մտահոգությունների առիթ. որքանով են երեխաները պաշտպանված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 18-ից մանկապարտեզների, մշակութային, ստեղծագործական խմբակների աշխատանքի վերսկսումը ծնողների մի մասի համար խնդիրների լուծման միջոց է դարձել, սակայն շատերն ունեն մտահոգություններ՝ արդյո՞ք դա անվտանգ է երեխաների համար և չի՞ նպաստի վարակի տարածմանը։

Հետազոտությունները, իհարկե, փաստում են, որ երեխաները հաճախ չեն վարակվում վիրուսով, սակայն վարակաբան-լյարդաբան Հասմիկ Ղազինյանը կարծում է՝ նախակրթարանների աշխատանքը պետք է լինի խիստ վերահսկողության տակ։

«Բարեբախտաբար, երեխաները կորոնավիրուսով ոչ հաճախ են հիվանդանում, կլինիկան թեթև է, հաճախ՝ ասիմպտոմ։ Սա մի կողմից շատ լավ է, որ երեխաները չեն ունենում որևէ բարդություն, բայց երեխաները համարվում են այն ռիսկի խումբը, որոնք վարակի լուռ տարածողներ են։ Հետևաբար, երեխա-նախակրթարան, նախակրթարան-ընտանիք կետերը պետք է խիստ վերահսկողության տակ լինեն»,- նշում է մասնագետը:

Երեխաների խնամքի և կրթության գործընթացը պետք է կազմակերպել բեռնաթափված՝ 10-12 հոգանոց խմբերով, ապահովելով երեխաների միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն: Պետք է խուսափել մանկապարտեզի բակում կուտակումներից, ամեն օր կատարել ախտահանման աշխատանքներ և այլն։ Սրանք պարետատան ցուցումներն են նախադպրոցական հաստատությունների գործունեության համար։ Իսկ կանոնների պահպանման հսկողությունը կիրականացնեն համայնքապետարանները։

Երեխաների մոտ կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների մասին, այնուամենայնիվ, հայտնում են որոշ հեղինակավոր պարբերականներ։ Իտալացի մասնագետները հետազոտել են երեխաների մոտ նոր բորբոքային համախտանիշի առաջացման դեպքերը և ենթադրել, որ այն փոխադարձ կապ ունի SARS-CoV-2 վիրուսի հետ: Գիտնականները պարզել են, որ իտալական հիվանդանոցներից մեկում փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում 10 երեխայի մոտ սուր բորբոքային համախտանիշ է ախտորոշվել, որը նման է հազվադեպ հանդիպող Կավասակիի հիվանդությանը։

Նման հետազոտությունները գտնվում են նաև Հայաստանի առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում, Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նշեց նաև, որ Հայաստանում երեխաների շրջանում կորոնավիրուսից առաջացած բարդություններ չեն գրանցվել, հազվադեպ եղել են թոքաբորբի դեպքեր։

Չնայած այս ամենին՝ պարետատունը խորհուրդ է տալիս ծնողներին երեխաներին մանկապարտեզ տանել խիստ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Անժելա Պողոսյան