Հանրային տրանսպորտի «կարելի» և «չի կարելի»-ները. ի՞նչ է փոխվելու մայիսի 18-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.04.2026 | 12:24
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում․ Նիկոլ Փաշինյան
26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
Բոլորը

Մայիսի 18-ից Հայաստանի հանրային տրանսպորտն ամբողջությամբ կգործարկվի․ արդեն նոր կանոններով։ Պարետատան կողմից կորոնավիրուսային սահմանափակումների նոր՝ 4-րդ փուլն է մեկնարկել։ Իսկ որո՞նք են լինելու հանրային տրանսպորտից օգտվելու նոր՝ «կորոնավիրուսային» կանոնները։

Այսպես, մայիսի 18-ից, դիմակներ կրելը հանրային տրանսպորտում պարտադիր կլինի՝ թե՛ ուղևորների, թե՛ վարորդների համար։ Տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր կտեղադրվեն ալկոհոլային հիմքով ախտահանիչներ, որով ուղևորները կախտահանեն ձեռքերը։

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտում կարգելվի կանգնած ուղևորների փոխադրումը՝ բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների, որտեղ կանգնած ուղևորների միջև առնվազն 1 մետր հեռավորությունը պարտադիր կլինի։ Սա, թերևս, նոր կանոններից ամենախիստն է, քանի որ, ինչպես գիտենք, հայաստանյան հանրային տրանսպորտում սոցիալական հեռավորություն պահելը գրեթե անհնար է։

Պարետատան որոշմամբ՝ այսուհետ տրանսպորտը կենթարկվի խորքային ախտահանման՝ օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում:

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիները ստիպված կլինեն նաև ուղևորավարձի չափով մանրադրամ ունենալը՝ բացառելու համար վարորդի կողմից մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։ Տրանսպորտային միջոցներում վճարման համար նաև հատուկ արկղեր կամ այլ հարմարեցված տարաներ կտեղադրվեն՝ կանխիկ գումարի հետ շփումը հնարավորինս նվազեցնելու նպատակով։

Պարետատան համապատասխան որոշումն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ տրանսպորտի նոր կանոնՆերի վերահսկմամբ զբաղվելու է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

Թե որքանով սա կօգնի կանխել Հայաստանում կորոնավիրուսայի համավարակի տարածմանը, ցույց կտա ժամանակը։

Այնուամենայնիվ, ստացվում է, որ կորոնավիրուսի հետ կապված բոլոր հնարավոր սցենարներն այսուհետ կախված կլինեն միայն քաղաքացիների անձնական պատասխանատվությունից։

Իսկ ինչպե՞ս են հանրային տրանսպորտի ոլորտի վերականգնմանը վերաբերվում տարածաշրջանի մյուս պետությունները։

Օրինակ՝ Վրաստանը, որտեղ մինչ օրս կորոնավիրուսի հաստատված դեպքերն անգամ հազարի շեմը չեն հատել, հանրային տրանսպորտի վերագործարկման հարցում դեռ չի շտապում։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ դա ամբողջությամբ կախված է երկրում համաճարակաբանական վիճակիցՙ և իրենք առայժմ սպասում են առողջապահության ոլորտի փորձագետների կարծիքին։ Նշենք, որ հանրային տրանսպորտի աշխատանքը Վրաստանում դադարեցվել է դեռ մարտից։

Ադրբեջանում, որտեղ կորոնավիրուսի դեպքերը 2879-ի են հասել, հանրային տրանսպորտն արդեն աշխատում է։ Այնտեղ դիմակ կրելը նույնպես պարտադիր է։ Չենթարկվողների համար սահմանված է տուգանք՝ 100-200 ադրբեջանական մանաթի չափով։ Դա, մոտավորապես, 28-57 հազար դրամ է։

Հանրային տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է նաև Թուրքիայում, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերն արդեն գերազանցել են 144 հազարը։

Հարևան Ռուսաստանում, որտեղ տարածաշրջանում կորոնավիրուսային ամենամեծ բռնկումն է՝ արդեն 262 հազարից ավելի վարակման դեպքով, մայիսի 12-ից հանրային տրանսպորտում պարտադիր է ոչ միայն դիմակ, այլ նաև ձեռնոց կրելը։ Այս կանոնին չենթարկվողներին տուգանելու են 5000 ռուբլու չափով, ինչը, մոտավորապես, 33 հազար դրամ է։

Հանրային տրանսպորտում պարտադիր դիմակ կրելու պահանջ այժմ կա նաև Արգենտինայում, Կոլումբիայում, Չեխիայում, Լյուքսեմբուրգում և Գերմանիայում։ Գերմանիայում, օրինակ, այս կանոնը գործում է դեռ ապրիլի 27-ից։ Դիմակ չկրողներին այնտեղ մինչև մի քանի հազար եվրո տուգանք է սպառնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան