Խորհրդավոր հիվանդություն երեխաների մոտ. ի՞նչ կապ կարող է այն ունենալ COVID-19-ի հետ

Լուրեր

10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իտալացի մասնագետները հետազոտել են երեխաների մոտ նոր բորբոքային համախտանիշի առաջացման դեպքերը և ենթադրել, որ այն փոխադարձ կապ ունի SARS-CoV-2 վիրուսի հետ: Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի համաճարակից ամենաշատը տուժած իտալական Բերգամոյի հիվանդանոցի մանկաբուժության բաժանմունքում փետրվարից ապրիլ 10 երեխայի մոտ սուր բորբոքային համախտանիշ է ախտորոշվել, որը նման է հազվադեպ հանդիպող Կավասակիի հիվանդության հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet հեղինակավոր բժշկական ամսագրում:

Հետազոտության հեղինակները փաստել են, որ նոր խորհրդավոր հիվանդությամբ հոսպիտալացված երեխաների թիվը սովորականից 30 անգամ ավելին է. հիվանդանոցում Կավասակիի համախտանիշի մեկ դեպք գրանցվում է միջինը երեք ամիսը մեկ անգամ: Սրա հիման վրա գիտնականները ենթադրել են, որ COVID-19 կորոնավիրուսի համաճարակը կարող էր Կավասակիի հիվանդության ծանր տեսակի տարածման մակարդակի աճի պատճառ դառնալ, ինչպես նաև զգուշացրել կորոնավիրուսի համաճարակի զոհ դարձած երկրներում նման բռնկման հնարավորության մասին:

Կավասակիի հիվանդությունը հիմնականում ախտորոշվում է նորածինների և մինչև 5 տարեկան երեխաների մոտ, իսկ նոր վտանգավոր համախտանիշը հանդիպում է նաև ավելի բարձր տարիքի երեխաների մոտ: Այն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ցանով, այտուցներով, մաշկը, աչքերը, սիրտն ու անոթները խոցող բորբոքումով:

Երեխաների մոտ նման ախտանշաններով հիվանդացության դեպքեր են արձանագրվել Եվրոպայում և ԱՄՆ-ում, որոշ դեպքերում՝ մահվան ելքով: Լոնդոնի հիվանդանոցներից մեկում մայիսի 13-ին բորբոքային համախտանիշից 14-ամյա տղա է մահացել, որը քրոնիկ հիվանդություններ չի ունեցել: Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ներկայում երկրում նման ախտանշաններով մինչև 100 երեխա է հոսպիտալացվել:

ԱՄՆ-ում այս հիվանդությունն ի հայտ է եկել կորոնավիրուսի համաճարակի բռնկումից մեկ ամիս անց: Միայն Նյու Յորքում ավելի քան 100 դեպք է արձանագրվել: Հիվանդության հետևանքով բարդացումներն առնվազն 3 երեխայի կյանք են խլել:

Իտալացի հետազոտողներն ընդգծում են, որ Կավասակիի հիվանդությանը նմանվող բորբոքային համախտանիշը հազվադեպ է հանդիպում և խոցում է կորոնավիրուսով վարակված 1.000 երեխայից մեկին: Նրանց կարծիքով՝ մեծ է հավանականւթյունը, որ այս հիվանդությունը վարակի հանդեպ իմունային արձագանքի արդյունք է: