ՌԴ քննչական կոմիտեն հրաժարվել է մեղմել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը

Լուրեր

04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ քննչակական կոմիտեն հրաժարվել է մեղմել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը և նրանց նրանց գործողությունները չի վերաորակել անհրաժեշտ ինքնապաշտպանություն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբաններից Ալեքսեյ Լիպցերը:

Նա պարզաբանել է, որ ՔԿ-ն անտեսել է Գլխավոր դատախազության հիմնավորումները և հանցանքի որակումը նույնը թողել՝ նախնական դավադրությամբ սպանություն:

Ներկայում պաշտպանական կողմը ծանոթանում է լրացուցիչ հետաքննության նյութերին, մինչև մայիսի վերջ ՔԿ-ն դրանք կփոխանցի Գլխավոր դատախազությանը՝ մեղադրական եզրակացության համար:

Հիշեցնենք՝ ռուսաստանաբնակ Խաչատուրյանների ընտանիքում աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսին: 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը հայտնաբերել էին բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Քննության տվյալներով՝ նրան սպանել են երեք դուստրերը:

Աղջիկների պնդմամբ՝ թմրանյութի ազդեցության տակ գտնվող հայրը դանակով հարձակվել է իրենց վրա, իրենք էլ հարկադրված են եղել պաշտպանվել: Քույրերը պնդում են նաև, որ տևական ժամանակ հայրը ծաղրուծանակի է ենթարկել իրենց: Քննչական մարմինները պարզել են, որ աղջիկները չեն ստել հոր վերաբերմունքի առնչությամբ, այդ թվում՝ սեռական բնույթի ոտնձգության:

Մարիա, Քրիստինա և Անգելինա Խաչատուրյաններն ամբողջությամբ ընդունել են մեղքը: Այնուամենայնիվ, քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ խմբակային սպանության համար: Նրանց 8-20 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: Պաշտպանական կողմն իր հերթին պնդում է, որ տեղի ունեցածն անհրաժեշտ ինքնապաշտպանություն է։