Քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումների արդյունքներն ու գյուղոլորտում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

Լուրեր

11.06.2026 | 19:03
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.06.2026 | 18:53
ԱՄԷ առաջնորդները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին
11.06.2026 | 18:44
Կայա Կալլասը կարող է լքել պաշտոնը․ Ֆրանսիան և Գերմանիան ցանկանում են բարեփոխել ԵՄ դիվանագիտական ​​ծառայությունը․ FT
11.06.2026 | 18:29
ՌԴ հարձակման հետևանքով Կոնոտոպը մնացել է առանց էլեկտրաէներգիայի և ջրի, Պավլոգրադում վիրավորվել է 12 մարդ
11.06.2026 | 18:21
ՆԳՆ-ն 304,7 մլն դրամի՝ ձեռնաշղթաներ ձեռք կբերի․ հայտնի է օգտագործման նպատակը
11.06.2026 | 18:18
«Լուծարում՝ առանց պաշտոնական ծանուցման»․ ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում
11.06.2026 | 18:13
«Մայր Հայաստան»-ի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
11.06.2026 | 18:10
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին // ՊՆ սպա է մահացել․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 18:05
Մեր քաղաքացիներին պետք է սովորեցնենք «ձուկ որսալ»․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 17:58
Մխիթարյանն ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների թվում Գլեյզերների օրոք
11.06.2026 | 17:50
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այսօր «շատ ուժեղ» կհարվածի Իրանին, նաև սպառնացել գրավել Խարգ կղզին
11.06.2026 | 17:44
ԵԱ. Հայտնի են կանանց Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականների մրցակիցները
11.06.2026 | 17:33
«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է ՀՀ-ից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը
11.06.2026 | 17:28
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
11.06.2026 | 17:20
Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Արաքս գետի ջրային պաշարների բաշխման վերաբերյալ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։

«Մասնավորապես, խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել կառավարության ընդունած հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական ծրագրերի արդյունավետությանը: Այդ համատեքստում պատասխանատուները զեկուցել են կատարված աշխատանքների, աջակցության հասցեականության ապահովման մասին:

Նշվել է, որ տնտեսական բնույթի ծրագրերը գնահատվել են արդյունավետ, որոնցից օգտվել են ճգնաժամի ընթացքում առավել տուժած ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողները: Կառավարության օժանդակության գործիքներից օգտվել են զբոսաշրջության, մշակող արդյունաբերության, սպասարկման, ծառայությունների մատուցման, շինարարության, առողջապահության և այլ ոլորտների ընկերությունները: Պատասխանատուներն ընդգծել են, որ հաշվի առնելով արդեն վերջին օրերին նկատվող միտումները՝ հատկապես տնտեսությունում իրացվելիության ապահովման խնդիրը կարելի է համարել լուծված:

Անդրադառնալով սոցիալական ծրագրերին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ իրականացված միջոցառումների հասցեականությունը գնահատվում է բարձր, ծրագրերից օգտվողների թիվը նույնպես մեծ է եղել: Դրա վկայությունն է այն, որ ծրագրերից օգտվելու հայտերի թիվը կտրուկ նվազել է:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում նոր ծրագրերի իրականացման հնարավորություններին: Մասնավորապես, քննարկվել են մշակվող հողատարածքների ավելացման ուղղությամբ միջոցառումների խթանմանը, այդ հարցում համապատասխան մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը»,- ասված է հաղորդագրությունում: