Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարությունը դիտարկել են Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք ճանապարհաշինական տեղամասերում ընթացող աշխատանքները։ Արզնիի ձորի, Եղվարդ–Արագյուղ–Հարթավան, Պուշկինյան լեռնանցքի, Մեծավան տանող և այլ ճանապարհահատվածներում կատարվում են հողային, հենապատերի, արհեստական կառույցների և ասֆալտապատման աշխատանքներ։

«ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանն այցելել են Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր՝ շինարարական, նախագծող և տեխհսկողություն իրականացնող ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկելով կատարված և ընթացիկ աշխատանքները։

Արզնիի ձորի 6.7կմ ճանապարհին կատարվում են հողային, հենապատերի կառուցման և այլ աշխատանքներ։ Եղվարդ-Արագյուղ-Հարթավան մոտ 12.5կմ ճանապարհին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։ Քարաձորի, Ղուրսալ-Նոր Խաչակապ ճանապարհներին, Պուշկինյան լեռնանցքում (13.3կմ) ընթացքի մեջ է արհեստական կառույցների, հողային պաստառի կառուցումը։ Մեծավան տանող 8.5կմ երկարությամբ ճանապարհին նույնպես աշխատանքները թևակոխել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման փուլ։

Շինհրապարակներում շինարարների, նախագծողների, տեխհսկողների հետ քննարկումների առանցքում եղել են մի շարք ընթացիկ հարցեր, առկա խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ քայլերն ու սահմանված ժամկետներում որակյալ արդյունքի ապահովումը։ Քննարկվել են նաև նախագծային լուծումներին, շինարարական նյութերին առնչվող խնդիրներ։

Նման այցեր, հանդիպումներ շինարարների հետ տեղի են ունենում պարբերաբար։ Շինհրապարակներում աշխատանքների ընթացքի նկատմամբ հետևողական վերահսկողությունն ու սերտ գործակցությունը շինարարների հետ կարևոր նշանակություն ունի ճանապարհաշինական ծրագրերի արդյունավետ իրականացման համար»,- ասված է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։