Լեռնային Ղարաբաղի ընտրությունները` տարածաշրջանում խաղաղության և անվտանգության գրավական. իտալական La Verità-ն հոդված է հրապարակել

Լուրեր

04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Իտալական Լա Վերիտա պարբերականը հոդված է հրապարակել՝ «Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները` տարածաշրջանում խաղաղության և անվտանգության գրավական» վերնագրով։

«Մեկ ամիս էլ դեռ չի անցել Լեռնային Ղարաբաղի նախագահական և խորհրդարանական ընտրություններից, որոնց անցկացումը հերթական անգամ ցույց տվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա պետականության կայացման ընտրած ուղին»,- նշվում է հոդվածում։

Հոդվածագիրը ներկայացնում է, որ Արցախի Հանրապետության թվով 6-րդ նախագահական և 7-րդ խորհրդարանական այդ ընտրություններին մասնակցել է նախագահի 14 թեկնածու և 10 քաղաքական կուսակցություն, ինչը վկայեց ընտրությունների ժողովրդավար և մրցակցային բնույթի մասին։ Երկու փուլով անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում Արցախի նախագահ ընտրվել է «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը, որը նախկինում եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

«1991 թվականին ինքնորոշման իր իրավունքի իրացումից հետո ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման տեսակետից Արցախում արձանագրվել են շոշափելի ձեռքբերումներ։ Տարիներ շարունակ այստեղ մշտապես գործել է իշխանության ձևավորման ժողովրդավարական սկզբունքը, ինչի արդյունքում երբևէ չի արձանագրվել իշխանության ուզուրպացիա մեկ անձի կամ նրա ընտանիքի անդամների կողմից, ինչը չի կարելի ասել Լեռնային Ղարաբաղի հարևան Ադրբեջանի մասին։ Այս առումով ցանկացած գործընթաց, որն իր բնույթով ժողովրդավարական է, նաև մեծ ներդրում է տարածաշրջանային անվտանգության ապահովման և խաղաղության հաստատման գործում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլը սկիզբ է առել ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին և վերածվել հակամարտության, երբ, ՄԱԿ Կանոնադրության և ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն, մոտ 80% հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը իրավաբանորեն ձեռք բերեց անկախություն:

Հակամարտության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի խախտումը, երբ Ադրբեջանի իշխանությունները փորձ արեցին բռնի ուժով ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Կարևոր է ընդգծել, որ ԼՂ հակամարտությունն ամենևին տարածքային պահանջների մասին չէ, այլև այնտեղ ապրող մարդկանց էքզիստենցիալ անվտանգության խնդիր է։

Խնդիր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչն էլ հենց Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց անվտանգության ապահովման երաշխիքն է, անվտանգության, որը հնարավոր է ապահովել ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների միջոցով։

 

Ընտրությունների արդյունքում ձևավորված Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչներն էին, որոնք 1994 և 1995 թվականներին ստորագրեցին եռակողմ՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի եռակողմ համաձայնությունները, և որոնք 90-ականներին մասնակցում էին բանակցություններին։ Այնինչ այսօր Ադրբեջանը հրաժարվում է ուղիղ բանակցությունների մեջ գտնվել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի օրինական իշխանությունների հետ։ Այդ իսկ պատճառով ներկայումս Հայաստանը՝ որպես Արցախի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավոր, բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով։ Շուրջ երեք տասնամյակ Արցախում անցկացվող ընտրությունները վկայում են, որ Արցախի հասարակությունն իրապես ընթանում է ժողովրդավարության անշրջելի ուղիով, ինչը մեծ ներդրում է տարածաշրջանում անվտանգության ապահովման և խաղաղության հաստատման ճանապարհին»,- գրում է հոդվածի հեղինակը։