Պուտինը հայտարարել է ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերի ռեժիմի ավարտի մասին

Լուրեր

22.05.2026 | 13:52
«Տաշիրը դափոնով կուդա»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:48
Ինչպես ԱԱԾ-ականների ուղեկցությամբ Անդրանիկ Թևանյանը եկավ իր բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:42
Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է ժայռին․ վարորդին դուրս են բերել փրկարարները
22.05.2026 | 13:32
Իշխանության պրոպագանդան է, թե բոլորը Փաշինյանի մահն են ուզում. Կարապետյանցը՝ հայտնի տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:24
Էրդողանի հրամանագրով Ստամբուլի հայտնի համալսարաններից մեկը փակվել է
22.05.2026 | 13:21
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը
22.05.2026 | 13:16
Սամվել Կարապետյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 13:11
Հայաստանում գործարկման համար առանձնացվել են փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիաները․ ԱՄՆ դեսպանատուն
22.05.2026 | 13:08
Հոնդուրասում երկու զինված հարձակումների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել
22.05.2026 | 12:57
Արթուր Օսիպյանը հացադուլավորների համար նախատեսված խցում չէ․ ՔԿԾ-ն պարզաբանում է՝ հացադուլ հայտարարելու մասին դիմում չեն ստացել
22.05.2026 | 12:48
Ինքնահռչակ Լուգանսկի իշխանությունները հայտարարել են քոլեջի վրա հարձակման մասին
22.05.2026 | 12:37
Արման Թաթոյանի ասուլիսը
22.05.2026 | 12:34
Ցույց ենք տալիս, թե որն ա իրական բոչկա գլորելը. «Բոլորին դեմ եմ»-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 12:25
Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մարզադահլիճ է բացել ԱՄՆ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 12:13
Դատախազը դիմել է ԿԸՀ-ին՝ Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու միջնորդությամբ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մայիսի 11-ին լրացավ ոչ աշխատանքային օրերի ժամկետը: Այդ ռեժիմից, սակայն, երկիրը պետք է դուրս գա՝ խստորեն հետևելով սանիտարական պահանջներին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պուտինն այս մասին ասել է երկրում համաճարակային իրավիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ:

Պուտինը նշել է, որ համաճարակի դեմ պայքարը շարունակվելու է՝ հավելելով, որ ավելի վաղ ընդունված միջոցառումները թույլ կտան անցնել պայքարի հաջորդ փուլին՝ «սահմանափակումների ռեժիմից փուլային ելքին»:

«Սահմանափակումների ռեժիմի մեղմացումը կամ դրանից դուրս գալը պետք է լինի բոլոր պայմաններին և սանիտարական պահանջներին խստորեն հետևելով, որոնք երաշխավորում են մարդկանց անվտանգությունը: Արդեն ընդունված միջոցառումների շնորհիվ արդեն հազարավոր կյանքեր են պահպանվել, և այս գործում, իհարկե, վճռորոշ դեր ունեն բժիշկները, բուժքույրերը»,- ասել է ՌԴ նախագահը:

Միաժամանակ, երկրում կշարունակեն սահմանափակումներ գործել 65 տարեկանից բարձր անձանց, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար:

ՌԴ նախագահը կառավարությանն ու Դաշնության սուբյեկտների ղեկավարներին հանձնարարել է ապահովել որոշակի միջոցառումների նկատմամբ վերահսկողությունը:

«Բնականաբար, ամբողջ երկրում առայժմ բացառվում են ցանկացած զանգվածային միջոցառումները, հարկավոր է խստորեն հետևել սանիտարական կանոններին»,- ընդգծել է Պուտինը՝ նշելով, որ դա վերաբերում է կազմակերպություններին, ձեռնարկություններին, խանութներին, տրանսպորտին, ծառայությունների ոլորտին:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ի դրությամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 221.344-ի: Այս ցուցանիշով ՌԴ-ն աշխարհում 3-րդ տեղում է հայտնվել՝ առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից (220.400) և Իտալիայից (219.000):