«Մանկապիղծ մեծահարուստի դեմ համարձակություն չունեիք բողոքելու․ նա նախկին վարչապետի խորհրդականն էր»․ Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Ազգային ժողովում ունեցած ելույթում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, անդրադառնալով սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելուն, նշեց, որ այն հերթական թիրախ է դարձել մանիպուլյացիաների և խեղաթյուրման համար։

«Ավանդական արժեքների պաշտպանության կեղծ արշավներ անող խմբակը, արժեքների մասին միայն հիմա հիշող շահարկողները, լավ կլիներ՝ այդ արշավներն անեին տարիներ առաջ Նուբարաշենի դպրոցում երեխաների համար, որոնց մանկությունը, ողջ ճակատագիրը խաթարվել է։ Անգամ հիմա, երբ նրանց հետ այս միջադեպերի մասին ենք խոսում, երեխայի նման լացում են։ 10-20 տարի անց։ Ո՞ւր էիք, ինչու՞ այդ ժամանակ չէիք ջարդում ԱԺ-ի դռները։ Որոշ շրջանակներ, որոնք այսօր դեմ են կոնվենցիային, որը չեն էլ կարդացել, չեն էլ հասկանում, թե ինչ է այն նախատեսում, լավ կլիներ՝ պաշտպանեին և ակցիաներ անեին տարիներ առաջ Ախթալայում, որտեղ 22 դեպքով եղավ դատարանի վճիռ, բայց մենք չգիտենք, կարող է՝ հարյուրավոր տղաներ բռնաբարվում էին մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից։ Իհարկե, մանկապիղծ մեծահարուստի դեմ մարդիկ համարձակություն չունեին բողոքելու։ Քանի որ նա ոչ միայն մեծահարուստ էր, այլև ձեր սիրելի նախկին վարչապետի խորհրդականն էր»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։