Ոստիկանին հայհոյանքը դիտվում է որպես խոսքի ազատություն, ի՞նչ կարծիք ունեք․ Ենգիբարյանը՝ Թաթոյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ոստիկանների կողմից հաճախ որևէ գործողության ընթացքում թեթև մարմնական հպումը առաջացնում է պատասխանատվություն, ու հաճախ մեր ոստիկաններն օրերով ստիպված են լինում բացատրություններ տալ, մինչդեռ ոստիկանի նկատմամբ հայհոյանքը դիտվում է որպես խոսքի ազատություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ դիմելով մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։

«Ի՞նչ կարծիք ունեք Ոստիկանության կամ ԶՈՒ-ում ծառայող անձանց հավելյալ պաշտպանվածություն առաջարկելու հետ կապված»,- նշեց պատգամավորը։

«Եթե մենք ունենք ձերբակալված անձի պահման վայրի աշխատող, որը ստանում է 60-70 հազար դրամ աշխատավարձ, և մենք ամենաբարձր պահանջներ ենք դնում այդ ծառայողի նկատմամբ, հնարավորություն չենք տալիս, որպեսզի նա կտրվի այլ գործերից, միջազգային բարձր պահանջներին համապատասխան աշխատանք դժվար է»,- նշեց Թաթոյանը։

Օմբուդսմենը նաև ընդգծեց, որ խնդիրը հաճախ գալիս է նրանից, որ ոստիկանները միշտ պետք է պետության դիրքերից խոսեն քաղաքացու հետ. «Այդ դեպքում մենք կունենանք և՛ ուժեղ Ոստիկանություն, և՛ նաև քաղաքացու իրավունքների առավել բարձր պաշտպանվածություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։