ԱԺ-ում հնչող հայհոյանքին չեք արձագանքում, արձանագրում եք «կնոջ սեռին ուղղված» վիրավորանքը․ Հովհաննիսյանը՝ Թաթոյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.03.2026 | 18:05
ՀՀ ԱԳՆ-ն չեղարկված թռիչքների պատճառով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին է դիմել
01.03.2026 | 17:49
Զոհվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը
01.03.2026 | 17:42
Իրանի նախագահը դիմել է ժողովրդին․ «Հակառակորդին կհասցնենք հուսահատության՝ ոչնչացնելով նրանց բազաներն ու հնարավորությունները»
01.03.2026 | 17:28
Բախվել են GAZel և KIA մակնիշների ավտոմեքենաները․ ՆԳՆ
01.03.2026 | 16:53
Իսրայելում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 23-ը
01.03.2026 | 16:41
ՌԴ քաղաքացիները կարող են Իրանից Ռուսաստան վերադառնալ Հայաստանի տարածքով․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
01.03.2026 | 16:33
Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող Crowne Plaza Manama հյուրանոցին
01.03.2026 | 16:14
Իրանում ջիհադ են հայտարարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ
01.03.2026 | 15:58
Պուտինը ցավակցություն է հայտնել Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ
01.03.2026 | 15:22
ՀՀ դեսպանությունները Մերձավոր Արևելքում աշխատում են արտակարգ ռեժիմով․ ԱԳՆ
01.03.2026 | 15:06
«Մանկապարտեզի տնօրենի պապան գալիս է վարչապետին ասում է, որ իմ աղջկան գործի նշանակեք․ չնշանակե՛ք, արգելում եմ»․ Իջևանում մի տղամարդ զայրացրեց Փաշինյանին
01.03.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը, 2-3-ին գիշերային ժամերին կնվազի 6-9 աստիճանով
01.03.2026 | 13:30
Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների մնալու ծախսերը փոխհատուցվեն․ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն
01.03.2026 | 13:16
Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր կենսակերպը․ Արփինե Սարգսյանի ուղերձը
01.03.2026 | 13:07
Նավթատար տանկերը գնդակոծության է ենթարկվել Օմանի ջրերում
Բոլորը

Ինչպե՞ս է ստացվում, որ, օրինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի կողմից ԱԺ-ում հնչող սեռական բնույթի հայհոյանքը ՄԻՊ-ի կողմից որևէ արձագանքի չի արժանանում: Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նման հարց ուղղեց ՄԻՊ Արման Թաթոյանին։

«Այդ հայհոյանքը տրանսֆորմացվել է փողոց, և կոնկրետ բռնության դեպք է արձանագրվել, սակայն Ձեր կողմից պաշտոնական հայտարարություն է տարածվում միևնույն պատմության մեկ այլ դրվագի վերաբերյալ միայն, որը բնորոշվում է որպես կնոջ սեռի հիմքով պայմանավորված վիրավորանք: Դա պատահականությո՞ւն է, օրինաչափությո՞ւն, թե՞ թերացում»,- հարց ուղղեց պատգամավորը։

Թաթոյանն ասաց՝ ո՛չ պատահականություն է, ոչ՛ թերացում, ո՛չ էլ օրինաչափություն:

«Դա օբյեկտիվ աշխատանք է, խոսքը վերաբերում է կնոջը, այն էլ՝ ընդդիմության ներկայացուցչի, սեռը թիրախավորելուն։ Ինչ վերաբերում է դրանից առաջ 2 պատգամավորների կողմից վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն, իմ հայտարարությունը կունենար քաղաքական հենք և նշանակություն։ Հետևաբար՝ ես շատ ճիշտ եմ արել, որ հայտարարություն չեմ տարածել»,- նշեց Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։