Մաղթում եմ, որ նվաճած հաղթանակները սերունդներին մղեն միմիայն խաղաղ պայմաններում հաղթանակելու կրթության, գիտության, արվեստի, սպորտի ոլորտներում․ Արայիկ Հարությունյան

Լուրեր

10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
Բոլորը

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Հաղթանակի օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան գրառում է կատարել։

«Երկրորդ համաշխարհային պատերազմի հարգելի՛ վետերաններ, Արցախյան ազատամարտի հերոսնե՛ր, սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի՝ հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ Անձնազոհության, աննահանջ խիզախության և սխրանքների շնորհիվ ձեռք բերված հաղթանակները ոչ միայն դպրոցական դասագրքերից, այլև վերապրողների ու հերոսացածների, ականատեսների և կրողների պատմություններով են կերտում վաղվա քաջարի զինվորին, այսօրվա իրավատեր քաղաքացուն և հաղթանակներին տեր կանգնող սերնդին։ Պատերազմում հաղթանակ տարած մեր պապերի հաղթական ոգին էր, որ կրկնապատկված հզորությամբ հայկական եռագույնը ծածանեց Արցախի Հանրապետությունում՝ ևս մեկ անգամ հաստատելով պայքարի, ազատության ու հաղթանակի իր իրավունքը։ Մեկ անգամ ևս շնորհավորելով Եռատոնի առիթով՝ մաղթում եմ, որ անկոտրում կամքով մեր քաջ հայորդիների նվաճած հաղթանակներն ու անպարտելի ոգին սերունդներին մղեն միմիայն խաղաղ պայմաններում հաղթանակելու կրթության, գիտության, արվեստի, սպորտի ոլորտներում։ Փառք ու պատիվ 75 տարի առաջ մարտնչած մեր պապերին, փառք ու պատիվ Շուշիի ազատագրման փառահեղ հաղթանակը կերտած մեր հայրենակիցներին»,- գրել է նախարարը։