Կդառնա արդյոք Աֆեյանի Moderna Therapeutics-ը մինչև տարեվերջ COVID-19-ի պատվաստանյութի ստեղծողը

Լուրեր

11.06.2026 | 20:10
Էդ զենքերն էս գործի հետ կապ չունեն, դրանք ու փամփուշտներն օրինական են, որսորդական. Արթուր Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 19:56
Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդանում և Սևանում
11.06.2026 | 19:50
Բաքվի դատարանը երկարաձգել է Ադրբեջանի ընդդիմության առաջնորդի ու հեղաշրջման համար մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի կալանքը
11.06.2026 | 19:45
Ոչինչ ավարտված չէ․ եթե ԲՀԿ-ն անցնի՝ ՔՊ-ն չի ունենա սահմանադրական մեծամասնություն և 3/5-րդ․ դա հոգեբանական պահ է․ Արմեն Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 19:28
Ի՞նչ կապ ունի Լիդյան այդ զենքերի հետ. ո՛չ մի կապ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վրդովվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 19:15
3500 մասնակցից՝ միայն 70-ը… Global Bridge-ում կայացավ «The Magic of English» մրցույթի եզրափակիչ փուլը
11.06.2026 | 19:03
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.06.2026 | 18:53
ԱՄԷ առաջնորդները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին
11.06.2026 | 18:44
Կայա Կալլասը կարող է լքել պաշտոնը․ Ֆրանսիան և Գերմանիան ցանկանում են բարեփոխել ԵՄ դիվանագիտական ​​ծառայությունը․ FT
11.06.2026 | 18:29
ՌԴ հարձակման հետևանքով Կոնոտոպը մնացել է առանց էլեկտրաէներգիայի և ջրի, Պավլոգրադում վիրավորվել է 12 մարդ
11.06.2026 | 18:21
ՆԳՆ-ն 304,7 մլն դրամի՝ ձեռնաշղթաներ ձեռք կբերի․ հայտնի է օգտագործման նպատակը
11.06.2026 | 18:18
«Լուծարում՝ առանց պաշտոնական ծանուցման»․ ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում
11.06.2026 | 18:13
«Մայր Հայաստան»-ի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
11.06.2026 | 18:10
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին // ՊՆ սպա է մահացել․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 18:05
Մեր քաղաքացիներին պետք է սովորեցնենք «ձուկ որսալ»․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ սնունդի և դեղորայքի վերահսկողության գերատեսչությունը (FDA) թույլատրել է ամերիկահայ Նուբար Աֆեյանի Moderna բիոտեխնոլոգիական ընկերությանն անցնել իր պատրաստած պատվաստանյութի հետազոտման երկրորդ փուլին. գրում է amerikayidzayn.com-ը:

Այն կսկսվի շատ շուտով, նշել է ընկերությունն իր մամլո հաղորդագրության մեջ: MRNA-1273 պատվաստանյութը առաջին է, որ ստացել է թույլտվություն ամերիկյան հիվանդանոցներում փորձարկումներ անցկացնելու համար: Ընկերությունը տեղեկացնում է, որ հետազոտման 3-րդ փուլը նախատեսված է սկսել ամռան սկզբին:

Պատվաստանյութի պատրաստմանն ուղղությամբ աշխատանք են տանում նաև այլ ընկերություններ: Օրերս Pfizer և BioNTech ընկերությունները հայտարարեցին, որ մայիսի 5-ից հիվանդանոցներին կտրամադրեն պատվաստանյութեր՝ փորձարկումներ իրականացնելու համար:

Ամերիկյան ու գերմանական այս ընկերություններն ասում են, որ եթե պատվաստանյութը հաջողությամբ անցնի փորձարկումները, ապա հնարավոր է, որ այն պատրաստ լինի մինչև տարեվերջ ԱՄՆ-ում լայն տարածման համար՝ շրջանցելով մի քանի տարվա պատվաստանյութի զարգացմանը բնորոշ ժամանակացույցը: Բարեհաջող ընթացքի դեպքում հաջորդ տարի հնարավոր կդառնա կազմակերպել պատվաստանյութի հարյուր միլիոնների հասնող արտադրությունը:

Ընկերությունները հույս ունեն, որ ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի վերահսկմամբ զբաղված գերատեսչությունը հնարավորինս շուտ կտրամադրի թույլտվություն փորձարկումնները սկսելու համար: Դրանց համաձայնվել են մասնակցել շուրջ 360 մարդ տարբեր տարիքային խմբերից: