ՄԻԵԴ-ը Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշում է կայացրել. այն վերաբերում է 22-ամյա զինվորի մահվանը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Անահիտ Մկրտչյանն Հայաստանի դեմ գործով որոշում է կայացրել: Հիշեցնենք՝ գործը վերաբերում է 2001 թվականին զինվորական ծառայության ընթացքում Անահիտ Մկրտչյանի 22-ամյա որդու մահվանը։

ՄԻԵԴ-ը գործում արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) խախտում։ Բացի այդ՝ դատարանը դիմումատուին եռամսյա ժամկետում տրվող փոխհատուցում է սահմանել՝ 24.000 եվրո՝ նյութական վնասի և 2.000 եվրո՝ ծախսերի մասով:

Նշենք, որ 2001 թվականի հոկտեմբերի 30-ին Անահիտ Մկրտչյանի որդին մահացել է իր գումարտակի հրամանատարի գրասենյակում գլխին ստացված հրազենային վնասվածքից: Միջադեպի պաշտոնական բացատրության համաձայն՝ մեկ այլ զորակոչիկ պատահաբար կրակել է Անահիտ Մկրտչանի որդու վրա: Սակայն սպանության մեջ Մկրտչյանը կասկածում է հրամանատարին, որը, ըստ նրա, ծաղրի է ենթարկել իր որդուն և գումար շորթել նրանից:

Դեպքից անմիջապես հետո քննիչը տեղում զննում է անցկացրել և առգրավել զենքը: Հաջորդ օրը քրեական գործ է հարուցվել, հանձնարարվել է դիահերձում անցկացնել ու հարցաքննել մի քանի առանցքային վկաների ու այլ զորակոչիկների: Մեկ շաբաթ անց զորակոչիկներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով անփութությամբ սպանության համար:

Դատավարությունների ընթացքում ազգային դատարանները գործը երեք անգամ ուղարկել են դատախազություն՝ նշելով հետաքննության թերությունները, մասնավորապես՝ վկաների ցուցմունքներում և դատաբժշկական փորձաքննության տվյալների միջև հակասությունները լուծելու անկարողությունը: Ինչպես դատավարությունից հետո, այնպես էլ դատավարութան ընթացքում, մեղադրյալ զորակոչիկը խոստովանել է, որ ոչ դիտավորյալ կերպով է սպանել Անահիտ Մկրտչյանի որդուն, սակայն 2011-ի մարտին, գործով հաջորդ դատավճռից հետո, հարցաքննության ընթացքում հերքել է նախորդ բոլոր հայտարարությունները՝ պնդելով, որ ստիպված է եղել բոլոր մեղադրանքներն իր վրա վերցնել՝ իր և իր ընտանիքի անվտանգության նկատառումներով: Քննությունը դեռ շարունակվում է։

Քրեական վարույթը երկրորդ անգամ դադարեցվել է 2019-ի մարտին՝ այն հիմքով, որ հնարավոր չի եղել պարզել այն անձին, որի դեմ պետք է առաջադրվեն մեղադրանքները: Քննությունը չի պարզել տուժածի մարմնի վրա ոչ բալիստիկ վնասվածքների ծագումը, որոնք, փորձագետների կարծիքով, առաջացել են կրակոցից հետո ընկնելու հետևանքով: Ատրճանակը, որից կրակ է արձակվել, նույնպես չի նույնականացվել:

Հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) վրա՝ Անահիտ Մկրտչյանը հայտարարել է, որ ազգային իշխանությունների կողմից որդու մահվան դեպքի առթիվ ավելի քան 18 տարի տևած հետաքննությունն արդյունավետ չի եղել։