ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում հրադադարի. Իսրայելը հայտարարել է Ռաֆահում գործողությունը շարունակելու մասին և հարվածներ հասցրել

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ խմբավորումը բանակցությունների արդյունքներով ընդունել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման պայմանները, որոնք հանգստյան օրերին առաջարկվել էին Կահիրեում։ ՀԱՄԱՍ-ից ասել են, որ այժմ «գնդակն Իսրայելի դաշտում է», սակայն Իսրայելի իշխանությունները դեռևս չեն շտապում վերջնական պատասխան տալ։

Հայտարարությունը հնչել է Եգիպտոսին սահմանակից Ռաֆահում տարհանման և ՀԱՄԱՍ-ի թաքստոցները քաղաքում գրոհելու՝ Իսրայելը պատրաստությունների ֆոնին, որտեղ ապաստանել են անկլավի հյուսիսից ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիների, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ռաֆահում հնարավոր զինադադարի մասին լուրը ցնծությամբ են դիմավորել, իսկ ԱՄՆ-ը կրկին կոչ է արել Իսրայելին՝ քաղաքում գործողություններ չսկսել։ Սակայն Իսրայելը երեկ երեկոյան կրկնել է տարհանման կոչը և սկսել հարվածներ հասցնել արևելյան Ռաֆահում։ Իսրայելի պաշտպանության բանակը խոստացել է շուտով ավելի շատ մանրամասներ հաղորդել հարվածների մասին։

ԱՄՆ-ն ընդգծում է, որ սա դեռևս Իսրայելի հարձակում չէ Ռաֆահի վրա։

Ամերիկացի պաշտոնյան անանունության պայմանով լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Ռաֆահի վրա իսրայելական նոր հարվածներով, սակայն այժմ կենտրոնացած է խիտ բնակեցված քաղաքում խոշոր ռազմական օպերացիայի կանխման վրա, որը Իսրայելը, կարծես, դեռ չի ձեռնարկում:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի ռազմական կաբինետը որոշել է շարունակել ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա՝ հոկտեմբերի 7-ին պատանդառված իսրայելցիներին ազատ արձակելու համար։