Անհրաժեշտ է բացահայտել հակապետականության ցանկացած դրսևորում. Դավիթ Սանասարյանը կոչով դիմել է իրավապահ համակարգի սպաներին

Լուրեր

20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատ-ցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
Բոլորը

ՊՎԾ լիազորությունները կասեցրած պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ կոչով դիմել է իրավական համակարգի սպաներին: Ուշագրավ է, որ Սանասարյանը կոչը մակագրել է՝ ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյան:

«Կոչս իրավապահ համակարգի պատվարժան սպաներին.

Տիկնա՛յք և պարոնա՛յք սպաներ, Հայաստանի Հանրապետության անվտանգության, ամբողջականության և սահմանադրական կարգի պահապաննե՛ր, վերջին օրերին ակտիվացել են նախորդ հանցավոր իշխանության տարբեր ներկայացուցիչների ձեզ ուղղված կոչերը, իսկ ավելի ճիշտ՝ ձեր նկատմամբ տարատեսակ սպառնալիքները։

Քանի որ նրանք չունեն ժողովրդի մեծամասնության աջակցությունը, իսկ միայն ֆինանսական և լրատվական ռեսուրսները բավարար չեն, ուստի նրանց վերջին հույսը ձեր միջոցով երկրում քաոսային վիճակ ստեղծելը կամ հեղաշրջման փորձեր անելն է։

Պատվարժան սպաներ, հատկապես՝ ԱԱԾ աշխատակիցներ, օտարին ծառայող, այլ պետությունների հատուկ ծառայություններին հավաքագրված կամ հավաքագրման պրոցեսի մեջ գտնվող տխրահռչակ կերպարները ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չեն ներկայացնում ժողովրդի մեծամասնությանը, և նրանց միակ անհանգստությունը ոչ թե Հայաստանի (Արցախը՝ ներառյալ) անվտանգության խնդիրներն են, ինչպես իրենք են փորձում ներկայացնել, այլ այն գիտակցումը, որ իրենց և իրենց հակապետական գործունեությամբ վաստակած միլիոնների ճակատագրերը վտանգի տակ են։

Հարգելինե՛րս, մեր բոլորի նպատակը պետք է լինի նույնը՝ Հայաստանի անկախության, անվտանգության ու սահմանադրական կարգի պահպանումը, ՀՀ քաղաքացու՝ Հայաստանում ապրելու, բազմանալու և զարգանալու հնարավորության ապահովումը, ուստի ոչ միայն պետք է չհավատալ նրանց աղիողորմ ու լացակումած ահազանգներին, այլև անհրաժեշտ է բացահայտել հակապետականության ցանկացած դրսևորում և պատասխանատվության ենթարկել։

Պատիվ ունեք։

ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյան»