Ռուսական կողմից փորձ է արվում անհատական բիզնես շահերը տեղավորել ՌԴ-ի պետական մտահոգությունների ներքո. Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 19:42
Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր կին լրագրողները ֆիզիկական բռնության են ենթարկվել
18.11.2024 | 19:33
Դեռևս քննարկվում է Ուկրաինայի կողմից ՌԴ-ի խորքում հարվածների արգելքը հանելու հարցը. Ֆրանսիայի ԱԳՆ
18.11.2024 | 19:21
Վարչապետը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ
18.11.2024 | 19:10
Սրա վերջը եկե՞լ է. Փաշինյանի «խնդրանքից» հետո 6 բարձրաստիճան պաշտոնյա հրաժարականի դիմում է գրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:00
Աջ ոտքի գուլպան հանում է, հագցնում ձախ ոտքին և հակառակը․ սա է այս հրաժարականների էությունը․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 18:51
Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
18.11.2024 | 18:41
Շոլցը նախկինի պես համաձայն չէ Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռներ մատակարարել
18.11.2024 | 18:32
Նախորդ շաբաթ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա
18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 17:55
Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել
18.11.2024 | 17:50
Օրը կգա՝ Փաշինյանը կզոհաբերի բուն ՔՊ-ականների, կալանավորումներ կլինեն, ամենամտերիմ մարդիկ կարող են լինել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
18.11.2024 | 17:39
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

– Պարո՛ն Սաֆարյան, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Ազգային ժողովում կրկին անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին Արցախի հարցով: Նա նշեց, որ հայկական կողմի համար «չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ»: Սա համադրելի չէ Լավրովի հայտարարության հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Սա ցույց է տալիս, որ հայկական կողմը իսկապես մերժել է այն, ինչն առաջարկվել է: Ընդ որում՝ մերժվել է, ինչպես ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն է ասում, 2014 թվականին, դրանից հետո: Չմոռանանք, որ 2016 թվականի ընթացքում մի քանի աղմկահարույց հայտարարություններ ունեցանք, և Էդվարդ Նալբանդյանն անգամ 2015 թվականի դեկտեմբերի և 2016-ի հունվարին հերքեց, որ «Լավրովի պլան» գոյություն ունի, այսինքն՝ փուլային տարբերակը, ինչի մասին պնդում էին ադրբեջանական և ռուսական որոշ շրջանակներ, և որը հաստատվեց նաև Լավրովի կողմից՝ քանիցս հայտարարելով, որ «ռուսական պլան» կամ «Լավրովի պլան», որպես այդպիսին, գոյություն չունի և չի ունեցել Բայց Զոհրաբ Մնացականյանը խոսում է մինչև հեղափոխությունը ինչ-որ տարբերակի մերժման մասին: Կարելի է ենթադրել, որ ուղղակի ՌԴ ԱԳ նախարարի կողմից փորձ է արվում, այսպես ասած, ցանկալին դարձնել իրականություն՝ կողմերին կրկին վերադարձնել Ռուսաստանի հովանու ներքո տեղի ունեցած երկկողմ բանակցությունների ձևաչափին՝ փուլային կարգավորման տարբերակի շրջանակում: Եվ Հայաստանը ոչ միայն Մյունխենում Նիկոլ Փաշինյանի շուրթերով, այլ նաև ԱԺ-ում ԱԳ նախարարի շուրթերով հայտարարում է, որ իրենք կողմ են լինելու միայն և միայն փաթեթային կարգավորման տարբերակին, այն էլ՝ բանակցություններին Արցախի մասնակցության, Ադրբեջանի կողմից փոխզիջումների մասին հայտարարությունների և քաղաքական քայլերի ցուցադրության, վստահության միջոցների ներդրման պայմանով: Սա բավականին հստակ ձևակերպված է հայկական կողմից:

– Եթե փուլային տարբերակի կողմնակից չենք, ինչո՞ւ պաշտոնապես Երևանը չի հրաժարվում Մադրիդյան սկզբունքներից, այլ դրանց տարրերի շուրջ ինչ-որ պարզաբանումների ենք սպասում:

– Մադրիդյան առաջարկներն ընդամենը 6 խնդիրներ են, այսպես կոչված՝ կոնֆլիկտի հետևանքներ, և 3 սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն այդ խնդիրները: Այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները կապ չունեն ո՛չ փուլայինի, ո՛չ փաթեթայինի հետ: Ինչ վերաբերում է պաշտոնական Երևանի արձագանքին, ապա վարչապետի մակարդակով գնահատական տրվել է դրանց: Նա հայտարարեց, որ այդ սկզբունքների միատեսակ մեկնաբանման խնդիր կա, և կողմերը պետք է ապացուցեն, որ բոլորը նույն ձև են կարդում այս 6 խնդիրներն ու 3 սկզբունքները: Մի բան, որին դեռևս չեն հասել կողմերը՝ ո՛չ վարչապետերի, ո՛չ էլ ԱԳ նախարարների միջև հանդիպումների ժամանակ: Եվ, թերևս, հենց սա պաշտոնական Երևանի՝ վարչապետի մակարդակով իջեցված գնահատականն է Մադրիդյան սկզբունքներին, որոնք, ըստ Երևանի, այնուամենայնիվ, կարող են հիմք դառնալ բանակցությունների համար, եթե պաշտոնական Երևանի շարադրած խնդիրները լուծվեն:

– Կարծում եք՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրների կողմից ինչո՞ւ արձագանք չեղավ Լավրովի հայտարարությանը, ընդ որում՝ ո՛չ հաստատման, ո՛չ էլ հերքման տեսքով: Կարո՞ղ ենք հետևություն անել, որ սա համաձայնեցված կարծիք է:

– Ո՛չ: Ըստ էության, նախկինում հենց «ռուսական պլանի» վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահները նույնպես քանիցս հայտարարություններով հանդես են եկել, մասնավորապես՝ ամերիկացի համանախագահ Ուորլիքը, և՛ խաղաղապահների կազմի հետ կապված, որը հիշեցնում էր, որ չգրված օրենք կա՝ խաղաղապահները չեն կարող լինել ՄԽ համանախագահ որևէ երկրի ռազմական կոնտինգենտից և այլն: Այսինքն՝ այս առումով «ռուսական պլանի» վերաբերյալ հայտարարություններ ժամանակին ՄԽ համանախագահներն արել են: Եվ այժմ, թերևս, այն չեն կրկնում, որովհետև այդպիսի պլան չի քննարկվում: ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, թերևս, ավելի շատ հետախուզում էր կողմերին՝ արդյո՞ք նրանք և, առաջին հերթին, Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է վերադառնալ այնտեղ, որտեղ մտել էր Հայաստանի նախկին իշխանությունը: Եվ այս առումով ՀՀ իշխանությունները հստակ հայտարարում են, որ վերադառնալու են միայն Մինսկի խմբի շրջանակ, այն էլ, երբ իր կողմից բարձրացված խնդիրները լուծումները տրված լինեն: Նաև մեկ բան այս կապակցությամբ՝ ՄԽ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները չեն խոսում, որովհետև թեման փակվեց նաև ռուսական կողմից:

– Պարո՛ն Սաֆարյան, անդրադառնանք նաև Հայաստանի արտաքին քաղաքական այլ ուղղություններին: Մասնավորապես, Զոհրաբ Մնացականյանը երեկ պատգամավորների հարցերին ի պատասխան՝ խոսել է հայ-ուկրաինական հարաբերությունների մասին: Դրանք հիմա, կարծես, այնքան էլ լավ ժամանակներ չեն ապրում, բայց ՀՀ ԱԳ նախարարը վստահեցնում է, որ Երևանը երբեք բարդույթ չի ունեցել Կիևի հետ երկխոսելու՝ չնայած Ուկրաինայի որոշ դիրքորոշումների հետ կապված Հայաստանը որոշակի մտահոգություններ ունի: Այդ հարաբերություններում ի՞նչ խնդիրներ եք տեսնում և որքանո՞վ կարող են դրանք կարգավորվել:

– Այդ հարաբերություններում խնդիրներ կան, որոնք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ունեն: Օբյեկտիվ այն առումով, որ, ըստ էության, երկու երկրների դիրքորոշումներն ի սկզբանե տարածքային անջատումների վերաբերյալ շատ տարբեր են եղել: Ուկրաինան այս առումով ավելի շատ հակված է եղել սատարել Ադրբեջանի դիրքորոշումները, որոնք տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա են հռչակում: Սա օբյեկտիվ մասն է, որը միշտ եղել է և կապ չի ունեցել իշխանությունների հետ: Բայց նաև ՀՀ նախկին իշխանությունների վարքագծի կա, որը սուբյեկտիվ գործոնն է: Դա ուկրաինական կողմի հետ անբավարար աշխատանքն է: Եվ այժմ, թերևս, Հայաստանի դիվանագիտությունը ստիպված է հեղափոխությունից հետո այս երկու գործոնների թուլացման ուղղությամբ աշխատել: Համենայն դեպս, որքան էլ մեծ սկանդալ հարուցեց Ուկրաինայի ԱԳ փոխնախարարի հայտնի գրությունը և բուռն քննարկումների առարկա դարձավ թե՛ Ուկրաինայում, թե՛ Հայաստանում, այնուամենայնիվ, այս տարի ապրիլի 24-ին Ուկրաինայում աննախադեպ ֆլեշմոբ եղավ հենց ուկրաինացի պատգամավորների մասնակցությամբ, որոնք ցավակցություն, զորակցություն հայտնեցին, ոգեկոչեցին 1915թ. ցեղասպանության զոհերի հիշատակը: Սա լուրջ քայլ էր ուկրաինական կողմից: Մի բան ակնհայտ է՝ Հայաստանը չի կարող Ուկրաինային կամ Վրաստանին իսպառ նվիրել Ադրբեջանին և ուժեղացնել նրա դիրքերը: Այս կապակցությամբ գոնե չեզոքության պետք է հասնենք:

– Եվ հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնանք: Մենք շարունակում ենք դրանք որակել որպես ռազմավարական, գործընկերային, դաշնակցային: Զոհրաբ Մնացականյանը նշել է նաև, որ այո՛, այդ հարաբերություններում խնդիրներ կան, բայց եթե չլինեին, դա ավելի վտանգավոր կլիներ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են այդ խնդիրները միայն Հայաստանի դեմ օգտագործվում, օրինակ՝ գազային խնդիրը և այլն:

– Եկեք մի բան հասկանանք, որ հատկապես անցած 20 տարիների ընթացքում՝ և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, երկու երկրների էլիտաները, որոնք սերտաճած են օլիգարխիայի հետ, ունեն համատեղ բազմաթիվ շահեր, փայաբաժիններ տարբեր բիզնեսներում, և Հայաստանում դրանցից որևէ մեկին դիպչելը բերում է նաև քաղաքական արձագանքի ռուսական կողմից: Հեղափոխությունից հետո, հիշում եք, թե ինչպես էր ռուսական կողմը բացահայտ ցուցադրում իր, այսպես ասենք, չըմբռնումը Հայաստանում կատարվող իրադարձություններին, որոնք վերաբերում էին հայտնի անձանց ձերբակալություններին, բայց դրանից հետո, ՀՀ-ի կողմից ինչ-որ չափով բացատրական աշխատանքներից հետո, նրանք համակերպվեցին իրավիճակի հետ: Այլ խնդիր է, որ բիզնես գործունեություն ծավալող ընկերություններում հայտնաբերված խախտումների դեպքում նույնպես մենք ունենք արձագանքներ, որովհետև, ինչպես նշեցի, ռուսաստանյան քաղաքական շրջանակներից շատ լուրջ մարդիկ ներգրավված են և՛ Հայաստանի հանքարդյունաբերության մեջ, և՛ այլ բիզնեսներում, և այս կտրվածքով փորձ է արվում այդ անհատական շահերը տեղավորել Ռուսաստանի պետական մտահոգությունների ներքո: Ըստ էության՝ մենք մի ճանապարհ ունենք. ապացուցել, որ այդ ամենը որևէ կապ չունի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական, դաշնակցային վերանայման օրակարգի հետ, դա պետք է տարանջատել, հասնել նրան, որ այդ խնդիրները պետք է լուծվեն իրավունքի և օրենքի դաշտում՝ առանց գրգռելու պետական շահերը: Պետք է աշխատանք տանել այս ուղղությամբ:

Թամարա Հակոբյան