Շիրակի մի շարք համայնքների բնակիչներ ֆինանսական լուրջ  խնդիրներ ունեն. նաև կոմունալների վճարման խնդիր կա

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Հայաստանի ամենաաղքատ՝ Շիրակի մարզի գյուղաբնակներն այս օրերին սոցիալական տարբեր խնդիրների առաջ են կանգնել։ Մարմաշեն համայնքի բնակավայրերում, մասնավորապես, մարդիկ օգտվում են Կառավարության աջակցության ծրագրերից, սակայն առկա խնդիրները դրանով չեն լուծվում։ Պետական աջակցությունից զատ՝ Մարմաշենի 16 համայնք էլ Ռուսաստանի հայերի միության կողմից է 120 տուփ սննդային օգնություն ստացել, հիմա էլ օգնության ակնկալիքով դիմել են այլ կառույցների։

«Գյուղերի բնակիչները քիչ թե շատ յուղ, կարագ, պանիր, կարտոֆիլ, այլ մթերք ունեն։ Բայց ֆինանսական շատ լուրջ խնդիրներ կան։ Պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն է ցուցակ ուզել, տվել ենք միայնակ ծերերի՝ 180 մարդու անուն: Թե ինչպես կօգնեն՝ չգիտեմ: Նաև Կարմիր խաչին ենք ցուցակներ տվել, մոտ 200-ից ավելի բնակիչ է  ներառում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։

Նա նշեց, որ կան նաև կոմունալների վճարման խնդիր ունեցողներ։ Ավելի քան 50 դիմում են ստացել բնակիչներից՝ կոմունալների ու ֆինանսական աջակցություն հետ կապված։ Ընդհանուր առմամբ, 150-160 դիմում ունեն, որ պիտի քննարկեն ավագանու նիստում։

«Կան մարդիկ, որ դիմել են օգնության խնդրանքով, կան մարդիկ, որոնց կոմունալներն անջատված են։ Այս պահին մենք հնարավորություն չունենք ավագանու նիստ անցկացնել, դիմումները մնացել են օդում։ Ավագանու երկրորդ նիստն ենք ուզում անել՝ օնլայն հեռարձակմամբ, որ օգնենք դիմումատուներին»,- ասաց Կարեն Արշակյանը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ կոմունալ վճարների դեպքում Կառավարությունը կարող էր ավելի մեծ աջակցություն ցուցաբերել։

«Մերը հյուսիսային տարածաշրջան է, ես չգիտեմ՝ Կառավարությունը, որ ամեն ինչ մտածում է, գոնե մեկը ներկայացներ, որ հյուսիսային տարածաշրջանում գազը վառվում է ոչ թե 10 խորանարդ մետր կամ 20, այլ կրկնակի, նույնը՝ լույսը։ Դա հաշվի չեն առել: Պարզ է, որ Երևանի բնակիչն ու մեր գյուղերի բնակիչները նույն գազը չեն սպառում»,- ասաց Մարմաշեն համայնքի ղեկավարը։

Այս տարի Շիրակի համայնքների շատ բնակիչներ արտագնա աշխատանքի չեն կարողացել մեկնել, ինչն ավելացրել է սոցիալական լարվածությունը։ Մեր զրուցակցի խոսքով՝ այժմ մարդիկ հույս ունեն, որ պետությունը գոնե սերմացուի հարցը կլուծի։

«Մարդկանց ֆինանսական դրությունը միշտ էլ վատ է եղել, հիմա կրկնապատկվել է։ Այս տարի մարդիկ դուրս էլ չեկան, մնացին Հայաստանում։ Մեզ մոտ հիմնականում արտագնա աշխատանքով են ապրում։ Հիմա գյուղատնտեսական աշխատանքների շրջան է, ով ինչ սերմացու ուներ, ցանել է՝ ինչքան հնարավոր է։ Որ սերմացուների հարց լուծեին, պարարտանյութն ավելի մատչելի լիներ, լավ կլիներ։ Այսօր պարարտանյութը 8.200-8.500 դրամ է»,- ասաց Կարեն Արշակյանը։

Ի տարբերություն Մարմաշեն համայնքի բնակավայրերի՝ 850 բնակիչ ունեցող Գետափ համայնքում սոցիալական խնդիրներից բողոքներ չկան։ Բացի պետական աջակցությունից՝ մարդիկ նաև սննդային աջակցություն են ստացել:

«Բնակչության մեծ մասն օգտվում է Կառավարության աջակցության ծրագրերից, երեխաներ ունեն, չեն աշխատում մեծ մասը։ Ավելի շատ երեխաների աջակցության կետով են ստանում»,- մեզ հետ զրույցում ասաց Գետափ համայնքի ղեկավար Շիրակ Խաչատրյանը։

Նա նշեց, որ այս համայնքի տղամարդկանց մեծ մասը նույնպես չի մեկնել ՌԴ՝ արտագնա աշխատանքի, ինչն ընտանիքների եկամուտի հիմնական աղբյուրն է։ Համայնքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Գետափում կորոնավիրոսուվ հիվանդներ ու մեկուսացվածներ չկան։

Էմմա Չոբանյան