Մի քանի ժամ ՔԿ նախագահի տեղակալ աշխատած Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ փոխտնօրեն

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

Հիշեցնենք, որ երեկ ՊՎԾ պետի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից ու նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Այսօր վարչապետի մեկ այլ որոշմամբ նա ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից ու ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել ԱԱԾ տնօրեն:

Ստորև ներկայացնում ենք Արգիշտի Քյարամյանի կենսագրությունը:

Արգիշտի Քյարամյանը ծնվել է 1991 թ․, մայիսի 22-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:

Կրթություն

2013թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:

2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:

2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային գործունեություն

2013-2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում՝ որպես քննիչ:

2016թ. Աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ:

2016-2018թթ. Աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազությում՝ որպես դատախազ:

2018թ. հունիսի 8-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ:

2018թ. հուլիսի 10-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ:

2019թ. փետրվարի 15-ից աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ:

2019թ. մարտի 1-ից աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական:

2019թ. ապրիլի 10-ից աշխատել է ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:

2019թ․ ապրիլի 25-ից նշանակվել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող:

2020թ. մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

2020թ. մայիսի 5-ին ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է ԱԱԾ առաջին տեղակալ:

Այլ տվյալներ

2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում (հանդիսանում է պահեստազորի սպա):

2014թ. շնորհվել է արտահերթ կոչում:

2016թ. ստացել է ՀՀ դատախազության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

2017թ. պարգևատրվել է գերատեսչական մեդալով:

2018թ. շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։