Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երգել է Թրամփի «պահանջով» (տեսանյութ)
Քաղաքականություն
13.11.2017 | 15:49Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Թրամփի պահանջով երգել է ԱՍԵԱՆ-ի 31-րդ գագաթաժողովի ընթրիքի ժամանակ. հայտնում է ria.ru-ն:
Ֆիլիպինների ղեկավարը բարձրացել է բեմ և երգել Պիլիտա Կորալեսի հետ: «Տիկնայք և Պարոնայք: Ես երգեցի Միացյալ Նահանգների գերագույն գլխավոր հրամանատարի պահանջով», – հեգնել է Դուտերտեն՝ ավարտելով իր ելույթը:
ԱՄԵԱՆ-ի գագաթաժողովը տեղի Է ունենում Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում: