Բակո Սահակյանը հանդես է եկել 2020 թ. հունվարից մինչև ԱՀ նախագահի լիազորությունների ավարտը ծրագրի կատարման վերաբերյալ հաղորդմամբ

Լուրեր

06.07.2026 | 20:00
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
06.07.2026 | 19:48
Նեթանյահուն կոչ է արել ԱՄՆ-ին՝ F-35 կործանիչներ չվաճառել Թուրքիային
06.07.2026 | 19:27
«Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հակասահմանադրական են». «Անկախ դիտորդ»
06.07.2026 | 19:10
«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում մեծ կամ միջին հզորության ատոմակայան կառուցել․ Լիխաչով
06.07.2026 | 19:00
Թոշակ՝ 67 տարեկանից, 11 մլն դոլար ՔՊ-ին՝ ԵՏՄ-ից․ կեղծ պատմություն՝ իրար հետ կապ չունեցող պնդումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 18:43
ՀՀ էկոնոմիկայի և ՌԴ առևտրի նախարարները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
06.07.2026 | 18:20
Արարատի մարզում գտնվող՝ 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին
06.07.2026 | 18:05
Ուկրաինան առաջին անգամ հարվածել է սահմանից 2,500 կմ հեռավորությամբ գտնվող Օմսկի նավթավերամշակման գործարանին․ այն ՌԴ-ում ամենամեծն է
06.07.2026 | 17:56
«Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը», «Լավ առիթ է ժամացույցները ճշգրտելու համար»․ Միշուստինն ու Փաշինյանը հանդիպել են
06.07.2026 | 17:51
Բաքվում ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ բողոքի նոտա է հանձնվել
06.07.2026 | 17:42
Եկատերինբուրգում Փաշինյանի ու Միշուստինի բանակցությունները տևել են 1,5 ժամ
06.07.2026 | 17:33
Նախորդ շաբաթ գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. ՆԳՆ փրկարար ծառայություն
06.07.2026 | 17:18
Սերժ Սարգսյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 մլն դրամի գույք և դրամական միջոցներ․ Դատախազություն
06.07.2026 | 17:05
Ի հայտ են եկել խնդրահարույց հարցեր, հուսով եմ՝ կքննարկենք և կլուծենք․ Փաշինյանը՝ Միշուստինին
06.07.2026 | 16:58
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի դեսպան
Բոլորը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ԱՀ Նախագահի 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների եւ 2020 թվականի հունվարից մինչեւ ԱՀ Նախագահի լիազորությունների ավարտը ծրագրի կատարման վերաբերյալ հաղորդմամբ:

Բակո Սահակյանը ներկայացրել է իրականացված աշխատանքներն` ըստ առանձին ուղղությունների, եւ նշել, որ 2019 թվականին հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում իրականացվել է մեծածավալ աշխատանք, արձանագրվել են դրական ցուցանիշներ եւ ապահովվել է կայուն առաջընթաց, որի կարեւորագույն ցուցանիշներից է 10,3 տոկոս տնտեսական աճը:

Զեկույցի եզրափակիչ մասում Նախագահ Սահակյանն անդրադարձել է իր պաշտոնավարման ընթացքում Արցախի Հանրապետության զարգացման մի շարք հիմնական ցուցանիշների:

<<Իսկ հիմա անցնեմ 13 տարվա մեր համատեղ աշխատանքի արդյունքները բնորոշող որոշ թվերի եւ ցուցանիշների, ինչի մասին ավելորդ չեմ համարում խոսել այս ամբիոնից:

Իրականացվել է բավականին մեծ աշխատանք, կյանքի են կոչվել ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր: Մեր երկիրն անցել է լուրջ դժվարությունների միջով եւ պատվով հաղթահարել է դրանք:

Ինչպես գիտեք, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամենակարեւոր ցուցանիշը համախառն ներքին արդյունքն է: 2007 թվականին այն կազմել է  մոտ 70,8 միլիարդ դրամ, իսկ 2019-ին գերազանցել է 342 միլիարդ դրամը:

Եթե 2007 թվականին մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կազմում էր 1490 ԱՄՆ դոլար, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 4 հազար 803 դոլար:

2007 թվականի պետբյուջեի ծավալը կազմում էր 30,8 միլիարդ դրամ: 2020-ին, ինչպես գիտեք, այն կազմեց մոտ 121 միլիարդ դրամ:

Այսպիսինն են 2007 եւ 2019 թվականներին որոշ ոլորտներում արձանագրված ցուցանիշները՝

-արդյունաբերական արտադրանքի ծավալը 22 միլիարդից հասել է 164,5 միլիարդ դրամի,

-գյուղատնտեսության համախառն արտադրանքը 23,8 միլիարդից հասել է  գրեթե 70,6 միլիարդ դրամի,

-շինարարության ծավալը 20,8 միլիարդից հասել է 64,6 միլիարդ դրամի,

-արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 277,4 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է ավելի քան 656 միլիոն դոլարին համարժեք դրամի:

Եթե 2007 թվականին մեր երկրում արտադրվում էր  90,4 միլիոն կիլովատտ/ժամ  էլեկտրաէներգիա, ապա 2019 թվականին Արցախի Հանրապետությունից գրեթե այդ չափով էլեկտրաէներգիա միայն արտահանվել է՝ 85,7 միլիոն կիլովատտ/ժամ,   իսկ արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը կազմել է 479,3 միլիոն կիլովատտ/ժամ:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պետական ծրագրերի  իրականացման արդյունքում այս տարիների ընթացքում Արցախի Հանրապետության բնակչությունն ավելացել է ավելի քան 10 հազար մարդով:

Մեր երկրում կառուցվել են ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: Ավարտին է հասցվել Հյուսիս-Հարավ մայրուղին, կառուցվել է Մարտակերտ-Վարդենիս ավտոմայրուղին, շահագործման են հանձնվել եւ վերանորոգվել բազմաթիվ այլ ճանապարհներ:

Մայրաքաղաք Ստեփանակերտը եւ հանրապետության տասնյակ բնակավայրեր ապահովվել են  շուրջօրյա ջրամատակարարմամբ: Փաստ է, որ կերպարանափոխվել են Ստեփանակերտը եւ Շուշին, տարբեր գյուղեր ու քաղաքներ:

Նպատակասլաց աշխատանքներ են իրականացվել արտաքին քաղաքական ոլորտում, մեր երկիրը աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: Այսպես՝ 2012 թվականին մեկնարկեց եւ այսօր ընթացքի մեջ է տարբեր երկրների վարչական միավորների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը, ակտիվորեն ընթանում է երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Շոշափելի արդյունքներ են գրանցել մեր մարզիկները, ովքեր վերջին ժամանակահատվածում գրեթե ամեն տարի տարբեր միջազգային մրցույթներում դարձել են հաղթող կամ մրցանակակիր: Լուրջ արդյունքներ ունենք նաեւ մշակույթի ոլորտում:

Այս տարիների ամենամեծ մարտահրավերը եղել է Ապրիլյան պատերազմը: Պաշտպանության բանակը, մեր ժողովուրդը մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ միասին չեզոքացրին հակառակորդի հանցավոր ծրագրերը, պաշտպանեցին մեր երկրի անկախությունը, անվտանգությունը եւ արժանապատվությունը:

Խոսելով այս ամենի մասին՝ կուզենայի նշել, որ ես հեռու եմ այն մտքից, թե մեզ հաջողվել է լուծել բոլոր խնդիրները, որոնք եղել են մեր պատասխանատվության շրջանակում: Դեռեւս անելիքները շատ են:

Աշխարհը դինամիկ կերպով փոփոխվում է, առաջ են գալիս նոր մարտահրավերներ: Խնդիրները, որոնք կանգնած են մեր առջեւ, ոչ պակաս կարեւոր են ու պատասխանատու, եւ դրանց լուծման համար կպահանջվի առավելագույն ջանքերի գործադրում, մեր ողջ ժողովրդի ներուժի համախմբում: Միայն միասին կարող ենք հաղթահարել դժվարությունները>>, – ընդգծել է Նախագահը:

Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ հանրապետության  նոր իշխանությունները, հենվելով այս տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումների վրա, կշարունակեն, որոշ դեպքերում էլ` կբազմապատկեն դրանք եւ արդյունավետորեն կլուծեն բոլոր խնդիրները՝ ուղղված մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի դինամիկ բարելավմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացմանը, մեր քաղաքացիների հուսալի անվտանգության ապահովմանը, եւ բոլորին մաղթել խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք՝ ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի: