Փաստաբանը գրեթե վստահ է, որ Խաչատրյանները վարչապետի խոսնակին դատի կտան

Լուրեր

13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
Բոլորը

«Գուրգեն Խաչատրյանի հետ այն, ինչ  տեղի է ունեցել, ինքն ասել է, ես դրանից ավելի ոչինչ չեմ կարող ասել»,- Factor.am-ին ասաց Խաչատրյանների պաշտպանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է ճնշել Գուրգեն Խաչատրյանին հրաժարվել «Յուքոմ» կապի ընկերությունից:

Հիշեցնենք, որ այսօր «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանը տեղեկացրել էր, որ իր նկատմամբ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղղակի և անուղղակի ճնշումներ են եղել՝ օտարել ընկերությունը: Այս հայտարարությանն ի պատասխան վարչապետի խոսնակը հայտարարություն տարածեց և ասաց, որ Խաչատրյանները հայաստանյան մի շարք պաշտոնյաների մոտ ցանկություն են հայտնել պետությունից թալանած գումարները հետ տալ:

Factor.am-ն այսօր ամբողջ օրվա ընթացքում ճնշումների վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ Գուրգեն Խաչատրյանից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Նրա պաշտպան Երեմ Սարգսյանն, անդրադառնալով վարչապետի խոսնակի այն հայտարարությանը, թե Խաչատրյանները հայաստանյան պաշտոնյաներին խոստացել են «թալանը ետ վերադարձնել», ասաց. «Ես իրավաբան եմ, ես խոսում եմ քրեական գործի մասին, դուք հարցնում եք, թե արդյոք Խաչատրյանը ինչ-որ մեկի հետ երբևէ խոսել է: Այնքանով որքանով ես եմ այս թեմայի հետ առնչվում՝ ոչ, բայց ես չեմ կարող այդ հարցերին պատասխանել»:

Երեմ Սարգսյանը չի բացառում, որ Մանե Գևորգյանի այս ձևակերպման համար Խաչատրյանները դիմեն դատարան. «Այս պահին քննարկում է գնում, մենք կամփոփենք և մեր դիրքորոշումը կհայտնենք, թե ինչ իրավական գործընթացներ կլինեն: Արդյոք իրավասու են իրենք մեղադրել և արդյոք սա անմեղության կանխավարկածի խախտում չէ: Գրեթե վստահ եմ, որ նման քայլ կլինի»:

Այսօր արդեն տեղեկացրել էինք, որ Խաչատրյանների գույքի վրա արդեն մեկ ամիս է, ինչ կալանք է դրված: Պաշտպանը նշեց, որ միջնորդել են, որպեսզի որոշակի փոփոխություններ իրականացվեն:

«Գույքի մասով ակնհայտ խնդիրներ են առկա: Մասնավորապես, Գուրգեն Խաչատրյանի մասով առաջադրված մեղադրանքում նշված է 1,5 միլիարդ դրամի ենթադրյալ վնաս, իսկ օրենքն ասում է, որ պատճառված ենթադրյալ վնասից ավել որևէ մեկը իրավունք չունի կալանք դնի գույքի վրա: Գույքի վրա կալանք դնելու հիմքեր չկան, բայց եթե լինի էլ, ապա չափի մասով լուրջ խնդիրներ կան: Հիմա հարց է առաջանում, թե ինչու է գերազանցող չափի վրա կալանք դրվել»,- ասաց նա և նշեց, որ օրենքով մատնանաշել են, թե որ գույքի վրա կալանք դնեն, բայց միջնորդությունն անարձագանք է մնացել:

Նարեկ Կիրակոսյան