Ի՞նչ է լինելու մինչև համավարակը հաստատված, ապա կասեցված վարկերի ճակատագիրը

Լուրեր

07.04.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ․ ՈՒՂԻՂ
07.04.2026 | 11:51
Էն տեքստը, որ հրապարակել ես, թե կարաս, մտի եթեր՝ ծերից ծեր կարդա․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին
07.04.2026 | 11:40
407 հազար կմ Երկրից հեռու․ «Արտեմիս 2» առաքելության տիեզերագնացները նոր ռեկորդ են սահմանել
07.04.2026 | 11:35
Պատգամավորները գալիս են արտահերթի, դեռ տեղյակ չեն փոփոխությունների մասին․ Մանուկյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 11:26
Մեծամորում դանակահարություն է բացահայտվել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է․ ՆԳՆ
07.04.2026 | 11:17
«Խայտառակ եղավ Մոսկվայում»․ Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին
07.04.2026 | 11:11
Հայաստանի Պրեմիեր լիգա․ Տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
07.04.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը` ՈՒՂԻՂ
07.04.2026 | 10:55
Բուշերի ԱԷԿ-ից տարհանված 175 աշխատակիցներ Երևանից Մոսկվա են մեկնել
07.04.2026 | 10:52
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրում
07.04.2026 | 10:44
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
07.04.2026 | 10:33
Հովհաննես Բաչկովն ու Մարիո Բալոտելին անցկացրել են «հայացքների մենամարտ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 10:20
Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է «վերացվել» մեկ գիշերվա ընթացքում ու կրկին սպառնացել ոչնչացնել իրանական էլեկտրակայանները
07.04.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 7-ի դրությամբ
07.04.2026 | 09:50
Հրդեհ Քասախ բնակավայրում․ այրվել են աղբամաններ և ավտոմեքենա
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակ ստեղծվելուց հետո որոշ բանկեր խստացրել են վարկերի տրամադրման պահանջները, առանձին դեպքերում եղել են արդեն իսկ հաստատված վարկերի կասեցումներ։ Որոշ քաղաքացիներ, նախապես դիմած լինելով ու հիփոթեքային կամ բիզնես վարկի հաստատումը ստանալուց հետո, կագնել են խնդրի առջև, քանի որ վարկի տրամադրումը սառեցվել է։

Կենտրոնական բանկից Factor.am-ին տեղեկացրին, որ բանկերին նման հրահանգ չի տրվել և խոսքը կարող է վերաբերել անհատական դեպքերին, երբ բանկերը, իրենց ռիսկերից ելնելով, նման որոշում են կայացրել։

Factor.am-ը, մի քանի բանկերի հետ կապ հաստատելով, փորձեց ճշտել՝ որն է խնդիրը։

«Արարատ» բանկի» կողմից Արտակարգ դրության հաստատումից հետո կասեցվել է 2 վարկի տրամադրում, շուրջ 44 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով, որոնք հաստատվել էին արտակարգ դրությունից առաջ։ Վերոգրյալ 2 վարկերի տրամադրման կասեցումը պայմանավորված էր այդ տնտեսվարողների գործունեության ժամանակավոր դադարեցմամբ։ Այս մասին մեզ տեղեկացրին «Արարատ բանկ»-ի մամուլի ծառայությունից։

«Սպառողական վարկերի գծով սառեցված վարկատեսակներ չունենք, ժամանակավոր  կասեցվում են այն վարկային դիմումները, որոնց դեպքում ակնկալվող եկամուտները, որոնք դիտարկվում էին  որպես վարկի մարման աղբյուր,  ժամանակավորապես կասեցվել են արտակարգ դրության պայմաններում։ Սպառողական և հիփոթեքային վարկերի գծով նման դեպքեր գրեթե չեն եղել, բացառությամբ մի քանի  դեպքերի, երբ հաստատումից մինչև վարկի տրամադրման փուլը  համընկել է արտակարգ դրության պայմաններում այնպիսի ոլորտների   հետ, որոնց գործունեությունը  կասեցվել է, իսկ  այդ գործունեությունից ակնկալվող եկամուտները վարկի հաստատման փուլում  դիտարկված էին  որպես վարկի մարման աղբյուր»,- նշված է պատասխանում։

«Կոնվերս բանկ»-ից մեզ տեղեկացրին, որ առկա են որոշ դեպքեր, երբ վարկերի տրամադրումները կասեցվել են: Հետաձգված դեպքերի մեծ մասը քննարկվել է վարկառուների հետ և վարկերի տրամադրումները կասեցվել/հետաձգվել են փոխադարձ համաձայնությամբ։ Սա կատարվել է՝ ելնելով արտակարգ դրության պայմաններում ստեղծված իրավիճակից, պոտենցիալ վարկառուների՝ նոր իրավիճակին համապատասխան գործունեություն ծավալելու սպասումներից, վարկի մարման համար անհրաժեշտ մարումների իրականացման հնարավորությունների և հեռանկարների գնահատումից։

«Յունի բանկ»-ում այս պահին կասեցված վարկեր չկան, տեղեկացրին բանկի մամուլի ծառայությունից։ «Բանկն աշխատում է բնականոն ռեժիմով, բոլոր հաստատված վարկերը տրամադրվում են վարկառուներին»։

«Ակբա-Կրեդիտ ագրիկոլ բանկում» խստացվել են սպառողական վարկերի և երկրորդային շուկայից բնակարանի գնման վարկերի տրամադրման պայմանները։ Այս մասին տեղեկացրեց բանկի  մամուլի խոսնակ Նարեկ Ասատրյանը։

«Չի եղել որոշակի ոլորտ, կամ վարկատեսակ, որ բանկը հայտարարի, որ մենք այսօրվանից դա չենք տրամադրում։ Միակ խստացումը մենք մտցրել ենք սպառողական վարկերի տրամադրման մեջ։ Հիփոթեքային վարկերի առաջնային շուկայից բնակարան գնելու համար մեր ծրագրերով տրամադրում ենք, ոչ մի խնդիր չկա, իսկ երկրորդական շուկայից բնակարան գնելու դեպքում պայմանները խստացված են։ Ոչ մի բանկ չի ուզենա քիչ գումար տա իր բոլոր այն գործընկերներին, ովքեր այդ գումարով հավելյալ արդյունք են ստեղծում։ Այստեղ խնդիրն այն է, որ եթե գումար պիտի տաս մի մարդու ու այդ գումարը մերը չէ, ավանդատուի գումարն է, ինքը տանի դա կորցնի ինչ-ինչ պատճառներով, իր կամքից անկախ, մենք ավանդատուի տոկոսները պետք է հետ վերադարձնենք։ Մարդը հիփոթեքային վարկ պետք է վերցնի, բայց ենթադրենք աշխատանք չունի, եկամուտը նվազել է, հայտը վերլուծել են ուրիշ պայմաններով, հիմա այլ պայմաններ են, տրամաբանական է, որ կարող է են լինել նման դեպքեր»,- նշեց բանկի մամուլի խոսնակը։

Իսկ հարցին, թե ի՞նչ է լինելու կասեցված վարկերի հետ, բանկերի ներկայացուցիչները դժվարացան պատասխանել․ սպասում են արտակարգ իրավիճակի վերացմանը։ Որոշ դեպքերում հնարավոր է հաստատված վարկի տրամադրում՝ եթե վերացել են առկա խոչընդոտները, որոշ դեպքերում էլ՝ կուսումնասիրեն վարկերի նոր հայտերը։