Ես էլ կասեմ, որ յուրաքանչյուր ընտանիքի 1 միլիոն է պետք հատկացնել, դա պոպուլիզմ է. Հաղթանակ Շահումյան

Լուրեր

30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
Բոլորը

«Եթե վաղը ինձ ԱԺ-ում ելույթի հնարավորություն տան, ես էլ կասեմ, որ յուրաքանչյուր ընտանիքի ոչ թե 100 հազար դրամ, այլ 1 միլիոն է պետք հատկացնել: Մարուքյանը պոպուլիստական հայտարարություն է արել: Այս երկիրն այնպես է թալանվել, որ չի կարողանում նույնիսկ իր պարտքերը փակել, ուր մնաց՝ աջ ու ձախ այդ քանակի գումար բաժանի»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը:

Հիշեցնենք, որ ԼՀԿ խմբակցության ներկայացուցիչները նշում են՝ պետք է կարիքավոր 550 հազար ընտանիքների 100 հազարական դրամ բաժանել։ Մասնավորապես, ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այդ հայտարարությունն անում է, քանի որ գիտի՝ Հայաստանն այս ճգնաժամ է մտել համապատասխան խնայողություններով և գանձապետական հաշվում 300 մլրդ դրամից ավելի փող կա:

Նկարչի խոսքով՝ ժողովուրդն, իհարկե, ունի այդ գումարի կարիքը, սակայն պետությունն այդ հնարավորությունը չունի, իսկ 100 հազար դրամ տալու հայտարարությունն արվում է լոկ մարդկանց սրտերը շահելու և քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի քայլերին: Ըստ նրա՝ մեր երկիրը շատ ավելի արդյունավետ է պայքարում վիրուսի դեմ, քան ֆինանսապես ավելի կայուն շատ երկրներ:

Դիտարկմանը, որ մեր քաղաքացիների մի ստվար զանգված չի պահպանում պարետի սահմանած նորմերը, իսկ իրավապահ մարմիններն էլ բացարձակապես խիստ չեն վերահսկում, պարոն Շահումյանը հակադարձեց. «Կոնկրետ քաղաքի այն հատվածում, որտեղ ես եմ ապրում, մեքենաների և մարդկանց հոսքը կտրուկ կանգ էր առել: Հաղթանակի կամրջի վրա մեքենաներ չէին անցնում: Միայն վերջին երկու օրն է ակտիվություն նկատվում»:

Աննա Բաբաջանյան