«Ասացի՝ ասեք հերոսի մայր է, պատասխանեցին՝ դա կապ չունի»․ Ապրիլյան պատերազմում զոհվածի մայրը ծանր սոցիալական վիճակում է, ստիպված է բնակարանը վաճառել

Լուրեր

26.09.2026 | 15:37
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով
26.09.2026 | 15:07
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության կոնգրեսի առաջին փոխնախագահ
26.09.2026 | 14:45
ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի համարները և քարոզչության կարգը
26.09.2026 | 14:25
Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ի պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են անվանել
26.09.2026 | 14:00
CHANGAN-ի նոր մոդելներն ու հատուկ առաջարկները՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
Բոլորը

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Գրիգոր Հարությունյանի ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է ապրում: Գրիգորի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ ֆինանսական խնդիրների պատճառով այսօր իրենց բնակարանը հոսանքազրկելու էին, բայց հարեւաններից մեկը պարտքով գումար է տվել, որ վճարումը կատարեն: Ընտանիքի կոմունալ վճարները կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքերը չեզոքացնող ծրագրերում սահմանված շեմից բարձր են, ուստի Հարությունյանները չեն կարողացել աջակցման ծրագրից էլեկտրաէներգիայի մասով օգտվել:

«Այս ծրագրերով միայն երկու հազար դրամով գազի վարձ են կրճատել, իսկ լույսը՝ ոչ: Երեկ են եկել զգուշացրել, որ եթե չվճարեմ, պետք է հոսանքազրկեն: 23 հազար դրամ պետք է վճարեմ, բայց չունեմ: Խանութում էլ մթերքի համար 100 հազար պարտք ունեմ, չգիտեմ՝ որ մի գումարը վճարեմ»- ասում է Անահիտ Հարությունյանը:

Անահիտ Հարությունյանի որդին՝ Գրիգորը, զոհվել է 2016-ի ապրիլի 2-ին` Ջաբրայիլում (Ջրական) մարտական դիրքերից մեկը պաշտպանելիս։ Անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով: Նա ապրիլյան պատերազմում 18 անհետ կորած զինվորներից էր, որոնց մարմինները շաբաթներ անց վերադարձրին հայկական կողմին։ Հետմահու Գրիգոր Հարությունյանը պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով:

Անահիտ Հարությունյանն ասում է, որ ընտանիքի միակ եկամուտը իր 80 հազար դրամ աշխատավարձն է եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ստացած 170 հազար դրամը: Նաեւ նշում է, որ հիմնադրամից միանվագ 4,1 մլն դրամ է ստացել, բայց 2017-18 թվականների զոհերի ընտանիքները 10 մլն են ստացել: Նա ցանկանում է հասկանալ, թե ինչու է ավելի քիչ գումար ստացել:

«2016 թվականին հիմնադրամից միանվագ 4,1 մլն դրամ եմ ստացել, որից 1,7 մլն դրամը տվել ենք Եռաբլուրում տեղադրված որդուս շիրմաքարին, իսկ մնացածը մեզ է մնացել: Մի տարի է արդեն 170 հազար պարգեւավճար ենք ստանում՝ քսան տարով: Պարտքերի մեջ թաղված եմ, միայնակ կին եմ՝ երեք որդի եմ տվել հայոց բանակին, ամուսինս մահացած է, միակ աշխատողը ես եմ: Ստանում եմ 80 հազար դրամ եւ այդ պարգեւավճարը»:

Անահիտ Հարությունյանն ասում է, որ ընտանիքում գրեթե բոլորն առողջական խնդիրներ ունեն: Բնակարանը հանել են վաճառքի, որ պարտքերը փակեն: Նա բնակվում է Էրեբունի վարչական շրջանում, ասում է, որ խնդիրների մասին փորձել է տեղեկացնել նաեւ քաղաքապետ Հայկ Մարությանին, բայց այդպես էլ չի կարողացել հասնել ընդունելության:

«Փողոցում կհայտնվեմ, բայց պարտքերը կտամ, որ գլուխս հանգիստ բարձին դնեմ: Մայրս վիրահատվել է՝ խոց ուներ, հիմա էլ քիմիա է ընդունում, ես եմ պահում: Մեծ տղաս վիրահատվել է, հիմա Մոսկվայում է՝ խնամիներս են պահում: Պարտքեր, վարկեր վերցրեցի, կեսը փակեցի, մյուս կեսը մնաց: Հինգ միլիոն դրամ ընդհանուր պարտք ունեմ: Արդեն ամաչում ենք խոսել, մտածում են, թե իմ երեխային շահարկում եմ, բայց ուրիշ ելք չկա, ես կործանվում եմ, զանգում՝ օր են ասում, որ փողը տանենք: Քաղաքապետի հետ չեմ կարողանում հանդիպել, հինգ րոպեով չի ընդունում: Ընդունելության համար դիմել եմ, բայց չեն կանչում, ասացի՝ ասեք հերոսի մայր է, ասացին՝ դա կապ չունի»:

Որդեկորույս մայրը նաեւ նշեց, որ փոխել է որդու շիրմաքարի նկարը, քանի որ պետության կողմից արված նկարը Գրիգորին նման չի եղել: «Որդուս նման չէր, ոնց որ ուրիշի շիրիմին գնայի, երկու տարի խնդրեցի, որ փոխեն, բայց չարեցին: Ինձ այս տարի ասացին, որ դու փոխի մենք գումարը կտանք, բայց հետո զանգեցին ասացին, որ գումար չունենք: Շատ չէ՝ 100 հազար դրամ է, բայց դեռ հիսուն հազարը պարտք եմ այդ մարդուն»,- պատմեց ա նա:

Խների շուրջ Factor.am-ը պարզաբանում խնդրեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանից: Վերջինս մեկնաբանեց, թե ինչ սկզբունքով են զոհերի ընտանիքներին միանվագ աջակցություն տրամադրում:

«Եթե դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի մեկից հետո, ապա շահառուները ստանում են միանվագ 10 կամ 5 մլն դրամ գումար: 10 միլիոն, եթե մահ է կամ առաջին կարգի հաշմանդամություն է, հինգ միլիոն, եթե երկրորդ կարգի հաշմանդամություն է: Իսկ եթե դեպքը տեղի է ունեցել 2017 թվականից առաջ, ապա միանվագ գումարի վճար չի կատարվում»։

Նարեկ Կիրակոսյան